Շանթ Սարգսյան (նկարիչ)
հայ նկարիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Շանթ Վարոսի Սարգսյան (հուլիսի 1, 1919[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - հոկտեմբերի 2, 2000, Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1978)։
Շանթ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1919[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 2, 2000 (81 տարեկան) |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1937)[1], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)[1] և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Հենրիկ Նիկոյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՇանթ Սարգսյանը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1945-1978 թվականներին եղել է Գյումրիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1945-1977 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար, 1978 թվականից՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի տնօրեն[2][3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծել է բնանկարներ, թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։
- «Ինքնանկար», 1937
- «Հին Լենինականը», 1943
- «Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյան», 1949
- «Նոր թաղամաս Լենինականում», 1965
- «Մանածագործուհին», 1967
- «Մայրամուտ ձմռանը», 1977
- «Դիլիջան տանող ճանապարհը», 1978
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում և Գյումրիում (1979)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 224)։ |