Հենրիկ Նիկոյան

հայ նկարիչ

Հենրիկ Սուրենի Նիկոյան (մայիսի 17, 1936(1936-05-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ-դիզայներ։

Հենրիկ Նիկոյան
Ի ծնեՀենրիկ Սուրենի Նիկոյան
Ծնվել էմայիսի 17, 1936 (87 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՀակոբ Անանիկյան և Շանթ Սարգսյան

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936 թվականին Լենինականում։ Սովորել է Գյումրիի գեղարվեստի դպրոցում՝ Հակոբ Անանիկյանի և Շանթ Սարգսյանի դասարաններում։ 1962 թվականին ավարտել Է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժինը։ 1963-1958 թվականներին և 1970-1973 թվականներին եղել է ԽՍՀՄ տեխնիկական գեղագիտության ԳՀԻ Հայաստանի մասնաճյուղի բաժնի վարիչ։ 1966 թվականից դասավանդում Է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, պրոֆեսոր` 1992 թվականից[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գեղարվեստական ապակու, գեղանկարչության, դիզայնի բնագավառներում ստեղծել է ուշագրավ կոմպոզիցիաներ, հաստոցաշինական դիզայնի բարձրարժեք նախագծեր։

  • «Տիեզերք» (1963, դեկորատիվ կոմպոզիցիա, բյուրեղապակի, ԺՏՆՑ, Երևան)։
  • «Փյունիկ թռչուն» (1980, գունավոր բյուրեղապակի, Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահ)

1985-1995 թվականներին մի շարք աշխատանքներ կատարված են փորձարարական եղանակով, նոր տեխնոլոգիական հնարավորություններով։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, բրոնզե մեդալներով (1978)։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը
  3. Henrik Nikoyan: Visions exhibition private opening
  4. «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը` Գաֆէսճեան կենտրոնում