Վալերիան Մադաթով

(Վերահղված է Վ. Մադաթովից)

Վալերիան Մադաթով (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան, մայիսի 18 (29), 1782, Ավետարանոց[1] - սեպտեմբերի 4 (16), 1829, Շումեն, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն[1]), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ (29 սեպտեմբերի, 1826)։

Վալերիան Մադաթով
մայիսի 18 (29), 1782 - սեպտեմբերի 4 (16), 1829 (47 տարեկան)
ԾննդավայրԱվետարանոց[1]
Մահվան վայրՇումեն, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն[1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ[1], Ռուս-պարսկական պատերազմ և նապոլեոնյան պատերազմներ
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with diamonds Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Knight second class in brilliants of the Order of Saint Anne Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Արժանիքների շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը։ Մասնակցել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810)։ 1812 թվականի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում։ Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ։ Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին։ Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում։ Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները։ Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում։

Գրականություն խմբագրել

  • Կյանք գեներալ-լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870։
  • Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894:
  • Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Մադաթով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 126