Շահրուդ (պարս.՝ شاهرود), քաղաք Իրանի հյուսիսում` Սեմնան օսթանում, Շահրուդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 150 129 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Շահրուդ
պարս.՝ شاهرود
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍեմնան
ՇահրեստանՇահրուդ
ԲԾՄ1351 մետր
Բնակչություն150 129 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ023
Պաշտոնական կայքshahrood.ir(պարս.)
Շահրուդ (Սեմնան) (Իրան)##
Շահրուդ (Սեմնան) (Իրան)
Հին քարվանսարա Շահրուդում

Քաղաքի մոտ է գտնվում Իրանի տիեզերական գործակալության գլխավոր արձակման վայրը։ Այստեղ «Շահաբ-3» հրթիռների փորձնական արձակումներ են իրականացվում 1998 թվականից։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 150 129 մարդ, որոնք կազմում էին 47 606 տնտեսություն[3]։ Շահրուդը Սեմնան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Սեմնան քաղաքից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 17 058[5] 30 767[6] 92 195[7] 104 765[7] 126 916[8] 140 474[9] 150 129[3]

Պատմություն

խմբագրել

2006 թվականին Շահրուդում հայտնաբերվել են նախապատմական՝ 8000 տարվա բնակության հետքեր։ Գտնվել են վառարաններ, արհեստագործական արհեստանոցներ և բնակության այլ հետքեր[10]։

Ժամանակակից Շահրուդի պատմությանը կարելի է հետևել Ղաջարիների դինաստիայի Շահ Ֆաթհ Ալիի ժամանակներից։ Այն ժամանակ դա պարզապես գյուղ է եղել։

Շահրուդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.0
(66.2)
20.0
(68)
29.0
(84.2)
31.4
(88.5)
36.0
(96.8)
39.0
(102.2)
42.0
(107.6)
42.0
(107.6)
37.0
(98.6)
32.0
(89.6)
24.0
(75.2)
19.2
(66.6)
42
(107.6)
Միջին բարձր °C (°F) 5.8
(42.4)
8.4
(47.1)
14.3
(57.7)
21.1
(70)
26.5
(79.7)
31.3
(88.3)
33.5
(92.3)
32.4
(90.3)
29.2
(84.6)
22.3
(72.1)
15.1
(59.2)
8.2
(46.8)
20.67
(69.21)
Միջին օրական °C (°F) 1.0
(33.8)
3.4
(38.1)
8.6
(47.5)
15.1
(59.2)
20.3
(68.5)
25.0
(77)
27.3
(81.1)
26.0
(78.8)
22.1
(71.8)
15.3
(59.5)
9.0
(48.2)
3.1
(37.6)
14.68
(58.43)
Միջին ցածր °C (°F) −3.6
(25.5)
−1.9
(28.6)
2.5
(36.5)
7.9
(46.2)
12.7
(54.9)
17.1
(62.8)
20.0
(68)
18.5
(65.3)
14.0
(57.2)
8.0
(46.4)
2.6
(36.7)
−1.5
(29.3)
8.03
(46.45)
Ռեկորդային ցածր °C (°F) −14
(7)
−14.0
(6.8)
−8.8
(16.2)
−7.0
(19.4)
−1.0
(30.2)
6.0
(42.8)
10.0
(50)
8.0
(46.4)
2.0
(35.6)
−3.0
(26.6)
−10
(14)
−11
(12)
−14
(6.8)
Տեղումներ մմ (դյույմ) 28.6
(1.126)
19.3
(0.76)
28.0
(1.102)
23.7
(0.933)
21.5
(0.846)
3.9
(0.154)
1.5
(0.059)
1.8
(0.071)
2.3
(0.091)
7.9
(0.311)
9.4
(0.37)
19.8
(0.78)
167.7
(6.603)
Միջ. անձրևոտ օրեր 7.1 6.8 8.3 8.2 9.1 3.6 1.8 1.5 1.9 4.8 4.5 6.0 63.6
Միջ. ձնառատ օրեր 4.2 3.1 1.3 0.2 0 0 0 0 0 0 0.3 2.6 11.7
% խոնավություն 65 59 51 45 42 37 36 37 39 48 52 64 47.9
Միջին ամսական արևային ժամ 167.5 174.4 212.1 230.3 279.2 330.1 340.4 337.4 294.8 252.2 205.9 170.3 2994,6
աղբյուր: NOAA (1961–1990)[11](date=November 2011)

Տեսարժան վայրեր

խմբագրել

Բլուրները, որոնք կոչվում են «Սանգ-է Չախմաք» (բառացի «կայծքարային ապար») գտնվում են Շահրուդից 8 կմ հյուսիս։ 1971-75 թվականներին ճապոնացի Մասուդան իր խմբի հետ այստեղ հնագիտական պեղումներ է իրականացրել։ Ըստ դրանց արդյունքների՝ ակնհայտ է դարձել, որ այդ բլուրների վրա գտնվող հին հուշարձանները վերաբերում են իսլամի ընդունումից հետո ընկած ժամանակին, իսկ նույն երկու բլուրների վրա գտնվող մյուս երկու հուշարձանները՝ նեոլիթյան դարաշրջանին։ Բացի այդ, հայտնաբերվել են հսկայական քանակությամբ քարե և որսորդական գործիքներ, ինչպես նաև կավե արձաններ, որոնք այսօր կարելի է գտնել Իմամշեհրի թանգարանում։ Հին բլուրը, որը կոչվում է «Տապե-յե Հուրիյան», գտնվում է Իմամշեհր քաղաքից 10 կմ հարավ-արևելք։ Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում հայտնաբերված մարդու արտեֆակտներն ու վերաբնակեցման հուշարձանները իրենց տեղն են գտել Իմամշեհրի թանգարանում[12]։

Մոջան շրջանը գտնվում է Շահրուդից 35 կմ հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է Չալյույի Շահկուխ լեռների միջև։ Շրջան ունի լեռնային կլիմա։ Այստեղ կան կրաքարի, ածխաքարի և ածուխի հանքեր։ Աճում են բազմաթիվ ծառեր՝ ծորենի, գիհի, մանանա։ Ինչ վերաբերում է կենդանիներին և թռչուններին, ապա այստեղ կարելի է գտնել կաքավ, անտառային աղավնի, արծիվ, գայլ, արջ, բորենի, ոչխար, վայրի այծ, այծքաղ։ Շատ գեղեցիկ են Մոջանի կիրճերը[13]։

Բարավքեի բարձունքը, որը ծովի մակարդակից 3217 մ բարձրություն ունի, գտնվում է Շահրուդից 35 կմ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է լեռան բուսականությանը, կարելի է մատնանշել ծորենին, գազի տարբեր տեսակները, օճառախոտը, ծովային օշինդրը, վայրի քիմիոնը, եղերդակ, իսկ թռչուններից ու կենդանիներից՝ գորշ արջ, ընձառյուծ, գայլ, վայրի կատու, լեռնային այծ, արծիվ և բազե[14]։

Նեգարեման ակունքը գտնվում է նույնանուն գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք և Իմամշեհրից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Ջուրը հոսում է կրաքարից, պիտանի է ոչ միայն խմելու համար, այլև ունի շատ լավ հատկություններ։ Ակունքի շուրջն աճում են բազմազան վայրի խոտեր։ Գյուղի կլիման ձմռանը ցուրտ և չորային է, իսկ ամռանը՝ բարեխառն[15]։

Կարևորագուն հուշանվերները, որոնք կարելի է տանել Իմամշեհրից ծիրանի չիրն է, ալանին և չամիչը, այս մթերքները ոչ միայն ժողվրդայնություն են վայելում զբոսաշրջիկների մոտ, այլև արտահանվում են[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Semnan» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Traces of Prehistoric Civilization Discovered in Shahrud». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Shahrood Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. Город Шахруд в провинции Семнан
  13. دره مجن | جاهای دیدنی ایران
  14. قله برفکه | جاهای دیدنی ایران
  15. چشمه نگارمن | جاهای دیدنی ایران
  16. اداره کل میراث فرهنگی ،صنایع دستی و گردشگری استان سمنان

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրուդ (Սեմնան)» հոդվածին։