Օճառախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Օճառախոտ (Saponaria)
L., 1753

Օճառախոտ, օճառաբույս, փրփրիկ, (լատին․՝ Saponaria), մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Դասի ներկայացուցիչների անուները ծագել է լատին․՝ sapo - «օճառ» բառից, բույսի արմատներից կարելի է ստանալ փրփուր։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
 
 
 
hochkant

Տերևները հակադիր են, էլիպսաձև, գծանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, ձվաձև, միաբուն տուփիկ է։ Սերմերը կնճռոտ են, երիկամաձև կամ քիչ ուռուցիկ։

Տարածում խմբագրել

Մոտ 15 տեսակ[1], տարածված են Եվրասիայում (հատկապես Միջերկրական)։ Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ և չոր լանջերին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40-80 սմ։

Կիրառում և նշանակություն խմբագրել

Դեղատու օճառախոտի արմատները պարունակում են սապոնիններ, եփուկը կամ թուրմն օգտագործում են որպես խորխաբեր, միզամուղ, լեղամուղ միջոց, ունի նաև լուծողական ազդեցություն։ Միջատասպան է։ Այս դեղաբույսը դեռ հին ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ։ Դրա ստորգետնյա մասերի մեջ կան մինչև 20% փրփրանյութեր, ինչի շնորհիվ դրանից պատրաստված դեղամիջոցները օգտագործում են խորխի ջրիկացման համար և հազի ժամանակ։ Բույսի վերգետնյա մասերի մեջ կան ֆլավոնոիդներ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 25), Հայաստանում՝ 3 տեսակ՝

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Головкин Б. Н., Китаева Л. А., Немченко Э. П. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 108—109.
  • Горшкова С. Г. Род 499. Мыльнянка - Saponaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. - М.-Л.։ Изд-во АН СССР, 1936. - Т. VI. - С. 861—869. - 956 + XXXVI с. - 5200 экз.
  • Мыльнянка - статья из Большой советской энциклопедии (Проверено 18 февраля 2012)
  • Мыльнянка // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ» հոդվածին։