Շահեն Դանիելյան

հայ վիրաբույժ

Շահեն Նիկոլայի Դանիելյան, (սեպտեմբերի 25, 1972(1972-09-25)[1], Արցախ[2]), հայ բժիշկ, Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի կրծքային վիրաբուժության առաջատար գիտաշխատող, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի առողջապահության նախարարության կրծքային վիրաբուժության պրոֆիլային հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի կրծքային վիրաբույժների ասոցիացիայի, The Society of Thoracic Surgeons (STS), European Society of Thoracic Surgeons (ESTS), International Society for Diseases of the Esophagus (ISDE) և European Society for Diseases of the Esophagus (ESDE) գիտական միությունների անդամ[3]։

Շահեն Դանիելյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1972(1972-09-25)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԱրցախ[2]
Քաղաքացիությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Շահեն Դանիելյանը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում[4][5]։

1995 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրայում[6]։ 1998 թվականին ավարտել է օրդինատուրան և շարունակել աշխատել նույն ինստիտուտում[5]։

2013 թվականին ստաժավորվել է Ժնևի համալսարանական կլինիկայում։

Երբ 3-րդ կուրսի ուսանող էր մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին՝ որպես ռազմաբժշկության ուսանող։ 6-րդ կուրսում նա արդեն բժշկական ծառայության մայոր էր[7]։ 44-օրյա պատերազմի ժամանակ ևս մի խումբ բժիշկների հետ, հիմնականում Մոսկվայից և ԱՄՆ-ից, մեկնել է Արցախ և օգնություն ցուցաբերել վիրավորներին՝ կատարելով բարդ վիրահատություններ[8]։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ ռմբակոծության արդյունքում ծանր մարմնական վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկին Ստեփանակերտում վիրահատել է Շահեն Դանիելյանը[9][10][11]։

«Eternal Nation» բարեգործական հիմնադրամի խորհրդատու-փորձագետ է, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամ, որը պրոթեզավորման և հոգեբանական ծառայություններ է մատուցում պատերազմից տուժած վիրավոր զինվորներին[6]։

Դասավանդում է Սանկտ Պետերբուրգի Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Աշխատություններ խմբագրել

Շահեն Դանիելյանը ավելի քան 170 գիտական աշխատությունների հեղինակ է։ Ունի մենագրություններ, 58 հոդված՝ գիտական ամսագրերում, 3 ուղեցույց՝ բժիշկների համար, 4 գլուխ՝ բժշկական ձեռնարկներում և շտապ օգնության ազգային ուղեցույցում[6][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://vk.com/wall-144284419_163
  2. 2,0 2,1 2,2 https://www.civilnet.am/news/605210/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-44-%D6%85%D6%80%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%BD-1/
  3. «Даниелян Шаген Николаевич - отзывы о враче, запись на прием в Москве - Zoon.ru». zoon.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Կանաչ ապակիներով շենքի 44 օրը (մաս 1)». CIVILNET. 2021 թ․ մայիսի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 «🎉 Сегодня день рождения отмечает Шаген Николаевич.. | Учебный центр НИИ СП им. Н.В. Склифосовского ДЗМ | VK». vk.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 dopweb. ««Հավերժական Ազգ» հիմնադրամի տնօրենների խորհուրդ և խորհրդատու- փորձագետներ». eternalnation.com/. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Արմենիա, Sputnik (20210529T0928+0400). «Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել». Sputnik Արմենիա. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Հայաստանից և արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն են ցուցաբերում վիրավորներին». iravaban.net. 2020 թ․ հոկտեմբերի 14.
  9. Багдасарян, Армина. «Репортаж о врачах карабахской войны». snob.ru. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. КОЦ, Александр (2020 թ․ հոկտեմբերի 9). «Раненого в Карабахе военкора отправили в Ереван». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Тяжело раненного Юрия Котенка прооперировал Шаген Даниелян — хирург из НИИ Склифософского». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. «Даниелян Шаген Николаевич - Диссертации - Известные ученые». famous-scientists.ru. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել