Շահանդուխտ Միհրանյան

հայ իշխանադուստր

Շահանդուխտ Միհրանյան (7-րդ դար - 8-րդ դար, Շահանդուխտի մատուռ, Ծղուկք, Սյունիքի իշխանություն), հայ իշխանադուստր Աղվանքում։

Շահանդուխտ
Միհրանյանների զինանշանը․
 
Ծննդյան օր 7-րդ դար
Վախճանի օր 8-րդ դար
Վախճանի վայր Շահանդուխտի մատուռ, Ծղուկք, Սյունիքի իշխանություն
Դինաստիա Միհրանյաններ
Քաղաքացիություն Աղվանք
Հայր Տրդատ Վարազ
Մայր Սպարամ

Աղվանքի Վարազ Տրդատ իշխանի դուստրը, Միհրանյանների իշխանական տոհմից[1]։

Կենսագրություն

խմբագրել

Երբ Շահանդուխտը հարս էր գնում մի հայ իշխանի, Տաթևի վանքի մոտ դարանակալ պարսիկները հարձակվում են՝ նրան առևանգելու համար։ Շահանդուխտը իր պատիվը կյանքից բարձր գնահատելով և նրանց ձեռքը չընկնելու համար, բարձր ժայռի գագաթից ձիով ցած է թռնում և անվնաս իջնում Որոտան գետի ափը ու ազատվում առևանգողներից։ Այդ դեպքից հետո այդ ժայռը կոչվել է Շահանդուխտի քերծ[2]։ Իբրև շնորհակալություն, նույն տեղում կառուցել է տալիս մի մատուռ (Շահանդուխտի մատուռ), որտեղ 30 տարի ճգնելուց հետո մահանում է[1][3][4][5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.
  2. «Ավանդապատում», Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 13․
  3. «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1924, էջ 1008բ․
  4. «Սիսիան-Տաթև», Երվանդ Լալայան, ԱԳ, էջ 155․
  5. «Իմ հիշատակարանը», Լեո, 1890, էջ 94-96․
  6. «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, 1910, էջ 163-164․