Շահանդուխտի քերծ
Շահանդուխտի ժայռ, Գյալինգայա, Հարսնավազ, Հարսնաքար, Շահանդուխտի քերծ, ժայռ և ձոր Հայկական լեռնաշխարհում, Զանգեզուրում, Տաթևի վանքից մոտ 4.5 կմ հարավ, Որոտան գետի ափին։ Հնում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Երեք լեռնագագաթներ են, միջինը, որ ժայռոտ է, կոչվում է այս անունով։
Ավանդություն
խմբագրելՇահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվել է անօրենների հարձակմանը։ Սրանք կամեցել են հափշտակել Շահանդուխտին։ Թշնամիների ձեռքը չընկնելու համար աղջիկը ձիով թռել է բարձր ժայռի գագաթից և անվնաս իջել Որոտան գետի ափը։ Դրանից հետո այդ ժայռը կոչվել է Շահանդուխտի քերծ[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)