Շախե

միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Շախե ( ռուսերեն՝ Шахе), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 36 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 44 կմ հյուսիս-արևմուտք, Շախե գետի ձախ ափին, ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Միկրոշրջան
Շախե
ռուս.՝ Шахе
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ80 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354 202
Շախե (Ռուսաստան)##
Շախե (Ռուսաստան)
Շախե (Կրասնոդարի երկրամաս)##
Շախե (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Շախե ավանում բնակվում են հայեր, հույներ, ռուսներ և ուկրաինացիներ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, թեյի և ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ավանն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և ակումբ։

Պատմությունը խմբագրել

Շախե գետի ափերին առաջին բնակավայրերը ի հայտ են եկել դեռևս քարի դարում[1]։ Միջնադարում, մինչ 19-րդ դարի կեսերը, Շախե գետը իրենից ներկայացնում էր բնական սահման` շափսուղների և ուբիխների ցեղերի միջև։

1870-ական թվականներին, գյուղի տարածքում սկսեցին վերաբնակվել ռուսներ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1948 թվականին։ 1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Շախե ավանի տնտեսության համար գլխավոր տեղ են զբաղեցնում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посёлок Шахе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։