Շալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շալուա (այլ կիրառումներ)
Շալուա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Շալուա | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Շալուա համայնք | |
Մակերես | 15414,0 կմ² | |
Բնակչություն | 55 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Հիմնաշեն, Վերին Շեն և Քարուտ գյուղերի հետ միասին կազմում է Շալուա համայնքը[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՏեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 105 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 15414,0 հա տարածք, որից 6629,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 8331,6 հա անտառային հողեր։ Շալուա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Պատմություն
խմբագրել2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրելՀամայնքի բնակչության թվաքանակը կազմում է 55 մարդ, կա 18 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 36 | 28 | 29 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ դամբարանադաշտ (1-13-րդ դարեր), եկեղեցի «Պողես-Պետրոս» (17-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), 5 խաչքարեր (17-րդ դար), 2 տապանաքարեր (17-րդ դար), տապանաքար (1629 թ.), արձանագիր քար (17-18-րդ դարեր), կամուրջ (միջնադար)։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.