Շաբանա Մահմուդ (անգլ.՝ Shabana Mahmood, ուրդու՝ شبانہ محمود; սեպտեմբերի 17, 1980(1980-09-17), Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, լորդ կանցլեր և Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար 2024 թվականի հուլիսի 5-ից։ Ստվերային կաբինետների անդամ Հարիեթ Հարմանը (2015) և Քիրա Սթարմերը (2021-2024):

Շաբանա Մահմուդ
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ Լինկոլն Քոլեջ և King Edward VI Camp Hill School for Girls?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1980(1980-09-17) (44 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ shabanamahmood.org

Կենսագրություն

խմբագրել

Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածից սերվածի դուստրը, որը Բիրմինգհեմում ղեկավարում էր Լեյբորիստական կուսակցության տեղական մասնաճյուղը: Ծնվել է իր երկվորյակ եղբոր հետ Բիրմինգհեմում, 1981-1986 թվականներին ընտանիքի հետ ապրել է Էթ-Թայֆ քաղաքում (Սաուդյան Արաբիա), որտեղ աշխատել է հայրը[2]:

Սովորել է Բիրմինգհեմի տեղական դպրոցներում, ավարտել է Օքսֆորդի համալսարանը, որտեղ սովորել է Իրավագիտություն և մասնակցել է ազգային փոքրամասնությունների համար համալսարանի հասանելիության ընդլայնման ծրագրերին: Անցել է բարիստերների վերապատրաստման դասընթաց Լոնդոնի քաղաքային համալսարանի Իրավունքի դպրոցում և մասնագիտորեն զբաղվել է փաստաբանական պրակտիկայով: 2010 թվականին ընտրվել է Համայնքների պալատ՝ դառնալով առաջին մուսուլման կինը պատգամավորների շրջանում[3]:

2010 թվականին նշանակվել է ներքին գործերի ստվերային կրտսեր նախարար, 2011 թվականին դարձել է ձեռներեցության, նորարարության և մասնագիտական պատրաստվածության ստվերային կրտսեր նախարար, 2015 թվականի մայիսին՝ Գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար։ 2015 թվականի սեպտեմբերին դուրս է եկել Լեյբորիստական ստվերային կառավարությունից՝ կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ընտրվելուց հետո[4]:

2021 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցան տեղական ընտրություններ, Ինչպես նաև Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններ Հարթլփուլ քաղաքի ընտրատարածքից, որոնք լեյբորիստներին պարտություններ բերեցին, թեև Հարթլփուլը նրանք վերահսկում էին 1974 թվականից[5]: Մի քանի օր անց Շաբանա Մահմուդը նշանակվեց որպես Լեյբորիստական ընտրարշավների ազգային համակարգող Քիր Սթարմերի ստվերային գրասենյակում[6]:

2022 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում, Ուելսում և Շոտլանդիայում տեղի ունեցան տեղական ընտրություններ, որոնց արդյունքում Լեյբորիստական կուսակցության կողմից վերահսկվող տեղական խորհուրդների թիվը փոքր-ինչ ավելացավ[7]:

2023 թվականի մայիսի 4-ին Անգլիայում տեղական հերթական ընտրությունների արդյունքում լեյբորիստները 2002 թվականից ի վեր առաջին անգամ ստացել են տեղական խորհուրդներում պատգամավորական մանդատների մեծամասնությունը[8]:

2023 թվականի սեպտեմբերի 4-ին Շաբանա Մահմուդը դարձավ արդարադատության ստվերային նախարար[9]:

2024 թվականի հուլիսի 5-ին ստացել է արդարադատության նախարարի պորտֆելը Սթարմերի Լեյբորիստական կառավարությունում, որը ձևավորվել է խորհրդարանական ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո[10]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/shabana-mahmood-1980
  2. «2015: Not One, Six Kashmir Origin Politicians Are British MPs» (անգլերեն). Kashmir Life. 2015-05-10. Արխիվացված օրիգինալից 2024-05-25-ին. Վերցված է 2024-05-25-ին.
  3. «Shabana Mahmood» (անգլերեն). HuffPost. Արխիվացված օրիգինալից 2024-05-25-ին. Վերցված է 2024-05-25-ին.
  4. Tony Larner (2015-09-13). «Ladywood MP Shabana Mahmood resigns Shadow Cabinet after election of Jeremy Corbyn» (անգլերեն). Birmingham Mail. Արխիվացված օրիգինալից 2024-05-26-ին. Վերցված է 2024-05-25-ին.
  5. Iain Watson & Bex Bailey (2021-05-08). «Elections 2021: Labour insiders on Starmer, what went wrong and how to fix it» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Shabana Mahmood» (անգլերեն). Politico. Արխիվացված օրիգինալից 2024-05-26-ին. Վերցված է 2024-05-26-ին.
  7. «Election results 2022: How the parties performed in maps and charts» (անգլերեն). BBC News. 2022-05-09. Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին. Վերցված է 2022-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Jennifer Scott, Faye Brown and Alexandra Rogers (2023-05-05). «Local elections 2023: Labour overtakes Conservatives as largest party of local government» (անգլերեն). Sky News. Արխիվացված է օրիգինալից 2023-05-05-ին. Վերցված է 2023-05-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Jon Stone, Adam Forrest (2023-09-05). «Labour reshuffle: First pictures of Keir Starmer's new shadow cabinet revealed after shake-up» (անգլերեն). The New Statesman. Արխիվացված օրիգինալից 2023-09-06-ին. Վերցված է 2024-05-25-ին.
  10. «The new cabinet: Who is in Sir Keir Starmer's top team» (անգլերեն). Sky News. 2024-07-05. Վերցված է 2024-07-09-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել