Ջերեմի Քորբին
Ջերեմի Բերնարդ Քորբին (մայիսի 26, 1949[1][2][3][…], Չիպպենեմ, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4][5])[14], բրիտանացի քաղաքական գործիչ, ով Լեյբորիստական կուսակցության և ընդդիմության առաջնորդն էր 2015 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2020 թվականը: Նա Խորհրդարանի անդամ է (ԽԱ) 1983 թվականից[15]:
Քաղաքականության հետ մեկտեղ նա աշխատել է որպես առևտրային միության ներկայացուցիչ: Նրա քաղաքական կարիերան սկսվել է, երբ նա 1974 թվականին ընտրվել է Հարինգեյի խորհրդի անդամ, հետագայում նա եղել է Լեյբորիստական կուսակցության Հորսնիի մասնաճյուղի քարտուղար և այս պաշտոնում մնացել է մինչև պատգամավոր դառնալը Իսլինգթոն Նորթից:
Որպես բեքբենչ դեպուտատ նա հայտնի է եղել իր ակտիվությամբ և անհնազանդությամբ, հաճախ դեմ քվեարկելով Լեյբորիստների առաջարկներին, ներառյալ երբ կուսակցությունը իշխանության մաս էր Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի ժամանակ: Որպես Լեյբորիստների առաջնորդ, Կորբինը կողմնակից է վերականգնել ազգային ծառայություններ և առողջապահության ոլորտում ներդրումները սկսած 2010 թվականին և կողմնակից է, որպեսզի ապապետականացվեն ազգային կազմակերպությունները և երկաթուղին: Երկար ժամանակ է նա հակապատերազմական և հակամիջուկային շարժումների ակտիվիստ է, Քորբինը նաև սատարում է այլ երկրների գործերին չմիջամտման քաղաքականությանը: Նա եղել է հակապատերազմական և սոցիալիստական խմբավորումների անդամ մինչև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ դառնալը:
Երբ լեյբորիստները պարտություն կրեցին 2015 թվականին և հրաժարական տվեց լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբանդը, Քորբինը դրեց իր թեկնածությունը Լեյբորիստական կուսակցության առաջնորդի ընտրություններում: Նա ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 2015 թվականի սեպտեմբերին առաջին փուլով` հավաքելով ձայների 59,5%-ը[16]:
2016 թվականի սեպտեմբերին Քորբինը վերընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ` հավաքելով ձայների 61,8%-ը[17]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://news.bbc.co.uk/democracylive/hi/representatives/profiles/25692.stm
- ↑ 2,0 2,1 http://www.politics.co.uk/reference/jeremy-corbyn
- ↑ 3,0 3,1 http://myparliament.info/member/185
- ↑ 4,0 4,1 4,2 http://union-news.co.uk/2014/03/wiltshire-reveals-radical-past/
- ↑ 5,0 5,1 5,2 http://socialistunity.com/jeremy-corbyn-mp-speak-chippenham-radical-history-day/
- ↑ 6,0 6,1 Who's Who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849.
- ↑ https://web.archive.org/web/20160110112945/http://www.ft.com/cms/s/0/7d242bcc-3126-11e5-8873-775ba7c2ea3d.html?siteedition=uk
- ↑ https://apnews.com/article/a8a12ff3eaa04b29bf3b11750d194fc0
- ↑ Jeremy Corbyn sworn in to Queen's Privy Council at Buckingham Palace — The Independent.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 TheyWorkForYou — 2006.
- ↑ 11,0 11,1 11,2 Hansard 1803–2005
- ↑ https://candidates.democracyclub.org.uk/results/csv/parl.2019-12-12/
- ↑ 13,0 13,1 https://www.theguardian.com/politics/2020/oct/29/labour-suspends-jeremy-corbyn-over-ehrc-report-comments
- ↑ "Government and Opposition roles". UK Parliament. Retrieved on 22 September 2015.
- ↑ «Jeremy Corbyn MP»։ UK Parliament։ Վերցված է հուլիսի 21, 2015
- ↑ Mason Rowena (սեպտեմբերի 10, 2015)։ «Labour leadership: all eyes on Jeremy Corbyn as voting ends»։ The Guardian (London)։ Վերցված է սեպտեմբերի 12, 2015
- ↑ «Labour leadership: Jeremy Corbyn defeats Owen Smith»։ BBC News։ սեպտեմբերի 24, 2016։ Վերցված է սեպտեմբերի 24, 2016