Նևենկա Պետրիչ (սերբ.՝ Nevenka Petrić, մարտի 11, 1927(1927-03-11), Մասլովարե, Կոտոր Վարոշ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա - դեկտեմբերի 27, 2015(2015-12-27), Բելգրադ, Սերբիա), սերբ գրող, բանաստեղծ, մանկավարժ, ընտանիքի պլանավորման և գենդերային հարաբերությունների բնագավառի փորձագետ։ Հարավսլավիայի պարտիզաններին միացել է 14 տարեկան հասակում։ Եղել է երիտասարդ առաջնորդ, ապա հարավսլավական տեղական ինքնակառավարման մարմնի առողջապահության և սոցիալական քաղաքականության հարցերի ղեկավար։ Եղել է Հարավսլավիայի կանանց համագումնարի անդամ, 1961-1969 թվականներին՝ Հարավսլավիայի կանանց սոցիալական գործունեության համաժողովի գլխավոր քարտուղար, 1968-1976 թվականներին՝ Հարավսլավիայի ընտանեկան պլանավորման խորհրդի նախագահ։ Որպես եվրոպական ներկայացուցիչ հանդես է եկել Ծնողների ֆեդերացիայի միջազգային պլանավորման կենտրոնական խորհրդում, եղել է այդ մարմնի եվրոպական հանձնաժողովի կրթության բաժնի նախագահը։ Պետրիչն աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտական ծրագրերի գործունեությանը, ինչպես նաև ղեկավարել է ՄԱԿ-ի զարգացող երկրներում գենդերային հարաբերությունների և ծնողական հարցերի դասընթացները։ Գրել է և հրատարակել է ընտանիքի պլանավորման և գենդերային հարաբերությունների մասին գրքեր, ինչպես նաև հրատարակել է 4 բանաստեղծական ժողովածուներ։

Նևենկա Պետրիչ
սերբ.՝ Nevenka Petrić
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1927(1927-03-11)
ԾննդավայրՄասլովարե, Կոտոր Վարոշ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Մահացել էդեկտեմբերի 27, 2015(2015-12-27) (88 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1963), Սարաևոյի համալսարան (1987) և Բելգրադի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, մանկավարժ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
1941 թվականի պարտիզանական հուշանշան
 Nevenka Petrić Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Նևենկայի մայրը՝ Նատալյա Պետրիչը, մանկավարժ, ազատագրության պատերազմի մասնակից 1941 թվականից
 
Նևենկայի հայրը՝ Վասո Պետրիչը, վաճառական, Մասլովարեի ղեկավար, տեղական ապստամբության կազմակերպիչ

Նևենկա Պետրիչը ծնվել է 1927 թվականի մարտի 11-ին Մասլովարեում (Կոտոր Վարոշ)։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Բանյա Լուկայի աղջիկների քաղաքացիական դպրոց, սակայն 1941 թվականի ապրիլի 6-ի ներխուժմամբ Հարավսլավիայի բոլոր դպրոցները դադարեցին գործել մինչև 1945 թվականի ազատագրումը։ Նևենկայի կրթությունն ընդհատվեց։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը միացավ պարտիզաններին, այդ թվում և 14-ամյա Նևենկան։

1941-1945 թթ. ազատագրման պատերազմը

խմբագրել

Հարավսլավիայի ազատագրական պատերազմի ժամանակ (1941-1945) Նևենկա Պետրիչը մարտնչել է գերմանացի զավթիչների դեմ, դարձել է իր զորքերի, գումարտակի, միավորի, իսկ ավելի ուշ՝ Բանյա Լուկայի, այնուհետև՝ ամբողջ կենտրոնական Բոսնիայի երիտասարդ առաջնորդ։ Ակտիվորեն զբաղվել է ազատ և գրավյալ տարածքներում, բանակում և քաղաքացիական շարքերում հակաֆաշիստական երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու գործով։ Ի սկզբանե եղել են երկու երիտասարդական միավորումներ՝ Բանյա Լուկայում և Պրնյավորում, այնուհետև նոր միավորումներ են ստեղծվել կենտրոնական Բոսնիա-Վլաշիցում, Տրավնիկում, Դոբոյում, Ուզլոմակում, Դերվենտայում, Տեշանյում, այնուհետև ձևավորվեցին Բոսնիայի 14-րդ, 18-րդ և 19-րդ բրիգադները։ Պատերազմական տարիների գործունեության համար արժանացել է մեդալների ու մրցանակների։

 
Նևենկա Պետրիչ, 1945

Հարավսլավիայի երիտասարդ կոմունիստների լիգայի Բանյա Լուկայի տարածաշրջանային առաջին կոնֆերանսի ժամանակ Նևենկան ընտրվել է USAOJ (Հարավսլավիայի երիտասարդական հակա-ֆաշիստական միացյալ դաշինք) առաջին նախագահը։ 1944 թվականի սեպտեմբերին Տեսլիչում կայացած Կենտրոնական Բոսնիայի երիտասարդական տարածաշրջանային կոնֆերանսում ընտրվել է երիտասարդության նախագահ (USAOJ) Կենտրոնական Բոսնիայի տարածաշրջանի համար։ Այս ներգրավածությունը հիմք դրեց Նևենկայի քաղաքական գործունեությանը։ 1944 թվականի մայիսի 2-4-ին Դրվարում կազմակերպել է USAOJ երկրորդ կոնգրեսը։

Պատկեր:Nevenka u radnom okruženju.jpg
Նևենկան աշխատավայրում, 1970

Ազատագրումից հետո

խմբագրել

1945 թվականին Հարավսլավիայի ազատագրումից հետո Նևենկան անմիջապես աշխատանքի է նշանակվել ազատագրված Բանյա Լուկա քաղաքում։ 1945 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է Բանյա Լուկայի երիտասարդության նախագահ, այնուհետև ընտրվել է Բանյա Լուկայի տարածաշրջանային խորհրդի USAOJ նախագահ, 1949 թվականին նշանակվել է կազմակերպչական քարտուղար, 1950 թվականից հետո՝ երիտասարդական տարածաշրջանային խորհրդի նախագահ։ ՄԻաժամանակ, 1951–1954 թվականներին սովորել է Բելգրադի բարձրագույն քաղաքական դպրոցում։ 1954 թվականին վերադարձել է Բանյա Լուկա և նշանակվել Բանյա Լուկայի քաղաքային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերով պաշտոնյա, 1956 թվականին նույն պաշտոնն զբաղեցրել է Ստարի Գրադում։

Այլ գործունեություն

խմբագրել

Պետրիչը եղել է Սերբիայի գրողների ընկերության անդամ, Հարավսլավիայի գրողների ընկերության փոխնախագահ։ Եղել է նաև հանրապետական SUBNOR (1941–1945 թվականների ազատագրական պայքարի մարտնչողների միություն) միջազգային համագործակցության կոմիտեի անդամ։

Կրթություն

խմբագրել
  • 1951–1954 թվականներին սովորել է Բելգրադի բարձրագույն քաղաքական դպրոց
  • 1963 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը
  • 1987 թվականին Սարաևոյի համալսարանից ստացել է դոկտորի կոչում (թեզի թեման՝ մարդու ազատություն, ծնունդ և ինքնակառավարում)

Պոեզիա

խմբագրել

Նևենկա Պետրիչը 4 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝

  • «Աչքերովս փնտրեցի լույսի մի շող»(1993), 57 էջ[1]
  • «Մակագրություններ քամուն» (1994), 65 էջ[2]
  • «Գարնանային ակորդներ» (1994), 79 էջ[3]
  • «Շաղի մի կաթիլ ծաղկի վրա» (1996)[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Nevenka Petrić (1993). I Searched for a Ray of Light with My Eyes (PDF). Belgrade. ISBN 86-7943-047-1.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Nevenka Petrić (1994). Inscription in the Wind (PDF). Belgrade. ISBN 86-901421-2-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Nevenka Petrić (1994). Spring Accords (PDF). Belgrade.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Nevenka Petrić (1996). Drop of Dew on a Flower (PDF). DIK Književne novine—ENCIKLOPEDIJA, Belgrade, Kneza Miloša 82. ISBN 86-7943-047-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևենկա Պետրիչ» հոդվածին։