Ձմեռային քուն (ֆիլմ)

«Ձմեռային քուն» (թուրքերեն՝ Kış Uykusu), թուրքական դրամա ժանրի ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորն է Նուրի Բիլգե Ջեյլանը, որը նկարահանել է Անտոն Չեխովի «Կինը» պատմվածքի մոտիվներով։ Ֆիլմը Կաննի 67-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի[14]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 16-ին փառատոնի շրջանակներում։

Picto infobox cinema.png
Ձմեռային քուն
թուրքերեն՝ Kış Uykusu
Ձմեռային քուն (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1][2][3]
Flag of Germany.svg Գերմանիա[1][2][3]
Flag of France.svg Ֆրանսիա[1][2][3]
Ժանրդրամա[4][5][6]
Թվականմայիսի 16, 2014, հունիսի 13, 2014[4], օգոստոսի 6, 2014, օգոստոսի 13, 2014, մայիսի 16, 2014, դեկտեմբերի 11, 2014[7] և հունվարի 15, 2015[8][9]
Լեզութուրքերեն[1]
ՌեժիսորՆուրի Բիլգե Ջեյլան[4][5][10][…]
ՊրոդյուսերMustafa Dok?[11], Ալեքսանդր Մալլե-Գայ[11], Zeynep Özbatur?[11] և Muzaffer Yıldırım?[11]
Սցենարի հեղինակՆուրի Բիլգե Ջեյլան[10] և Ebru Ceylan?[10]
ԴերակատարներՀալուկ Բիլգիներ[5][10][12][…], Մելիսա Սյոզեն[10][12][13], Demet Akbağ?[10][12][13], Ayberk Pekcan?[10][12][13], Serhat Kılıç?[13], Նեջաթ Իշլեր[10][13], Թամեր Լևենթ[10], Nadir Saribacak?, Mehmet Ali Nuroğlu?[10] և Azita Hajian?
ՕպերատորGökhan Tiryaki?
ՄոնտաժՆուրի Բիլգե Ջեյլան
Պատմվածքի վայրԿապադովկիա
Նկարահանման վայրԹուրքիա, Կապադովկիա և Ստամբուլ
Տևողություն196 ± 1 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Կինոնկարը պատմում է Այդըն անունով մարդու մասին։ Նա նախկին դերասան էր և Կապադովկիայում ոչ մեծ հյուրանոցի սեփականատեր։ Ձմռանը նա բաժանված կնոջ և քրոջ հետ ապրում է այնտեղ։

ԴերերումԽմբագրել

  • Հալուք Բիլգիներ - Այդըն
  • Մելիսա Սյոզեն - Նիհալ, Այդընի կինը
  • Սերհաթ Քըլըչ - Համդի
  • Դեմեթ Աքբաղ - Նեջլա, Այդընի քույրԱյդընԱյդըն
  • Այբերք Փերքջան - Հիդայեթ, Այդընի վարորդը
  • Նեջաթ Իշլեր - Իսմայիլ
  • Թամեր Լևենթ - Սուավի
  • Նադիր Սարըբաջաք - Լևենթ, ուսուցիչ

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմը նկարահանվել է թուրքական «NBC Film» կինոընկերությամբ՝ թուրքական «Zeynofilm», գերմանական «Bredok Film Production» և ֆրանսիական «Memento Films» կինոընկերությունների հետ համագործակցության շրջանակներում։ Ֆիլմի բյուջեն կազմել է 450 000 եվրո, որը հատկացրել է եվրոպական «Eurimages» ֆոնդը[15]։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են երկու ձմեռային ամիսների ընթացքում Կապադովկիայում[16]։

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

  • 2014, Կաննի կինոփառատոնում «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակ։
  • 2014, Սիդնեյի կինոփառատոնում հանդիսատեսի համակրանքի մրցանակ։
  • 2014, Երեք առաջադրում Եվրոպական կինոկատակերգության մրցանակի՝ լավագույն եվրոպական ֆիլմ (Զեյնեպ Օզբատուր Ատական, Նուրի Բիլգե Ջեյլան), լավագույն եվրոպական ռեժիսոր (Նուրի Բիլգե Ջեյլան), լավագույն եվրոպական սցենարիստ (Նուրի Բիլգե Ջեյլան, Էբրու Ջեյլան)։
  • 2015, Թուրքիայի կինոքննադատների ասոցիացիայի 6 մրցանակ՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Նուրի Բիլգե Ջեյլան), լավագույն դերասան (Խալուկ Բիլգիներ), լավագույն դերասանուհի (Մելիսա Սյոզեն), երկրորդ պլանի լավագույն դերասան (Այբերկ Փեկջան), լավագույն օպերատորական աշխատանք (Գյոկխան Տիրյակի)։
  • 2015, «Սեզար» մրցանակի առաջադրում «լավագույն օտաերկրյա ֆիլմ» անվանակարգում։
  • 2015, «Ամանդա» մրցանակի առաջադրում «լավագույն օտաերկրյա ֆիլմ» անվանակարգում։
  • 2015, «Բոդիլ» մրցանակի առաջադրում «լավագույն ոչ ամերիկյան ֆիլմ» անվանակարգում։
  • 2015, Լոնդոնի կինոքննադատների խմբակցության մրցանակի առաջադրում «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել