Նուրիել Ռուբինի
Նուրիել Ռուբինի (մարտի 29, 1958[2][3][4], Ստամբուլ, Թուրքիա), ամերիկյան տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, գլոբալ ֆինանսների գծով ազդեցիկ փորձագետ։
Նուրիել Ռուբինի Nouriel Roubini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1959 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Բոկոնիի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ, արվեստի կոլեկցիոներ, համալսարանի դասախոս և international forum participant |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան |
Կայք | roubini.com |
![]() |
Ծնվել է Ստամբուլում՝ իրանական հրեաների ընտանիքում[5]։ 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել են Թեհրան։ Ավելի ուշ տեղափոխվել են Իսրայել։
1962-1983 թթ.-ին բնակվել է Միլանում, որտեղ նա սովորել է Բոկկոնի համալսարանում։ Հետագայում Հարվարդյան համալսարանի ասպիրանտուրայում է սովորել։ Տիրապետում է անգլերեն, իտալերեն, պարսկերեն և իվրիտ լեզուներին։
2004 թ.-ից Roubini Global Economics Monitor վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։ Այժմ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական է։
Նուրիել Ռուբինիին Ֆորբսը 2010 թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ[6]։ Նա դեռևս 2005-2006 թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #128969997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Davos 2014 Participant List
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-11-ին։ Վերցված է 2011-03-02