Նուրիա դե Գիսպերտ
Նուրի դե Գիսպերտ ի Կատալա (իսպ.՝ Núria de Gispert i Català, ապրիլի 6, 1949, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, իրավաբան։ 2010-2015 թվականներին եղել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը[2][3]։
Նուրիա դե Գիսպերտ կատ.՝ Núria de Gispert i Català | |
![]() | |
Կուսակցություն՝ | Democratic Union of Catalonia? և Democrats of Catalonia? |
---|---|
Կրթություն՝ | Բարսելոնայի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | կատ.՝ Núria de Gispert i Català |
Հայր | Ignasi de Gispert i Jordà?[1] |
Կայք՝ | nuriadegispert.wordpress.com |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՆուրիա դե Գիսպերտը ծնվել է 1949 թվականին Բարսելոնայում, քաղաքական գործիչ, փաստաբան Իգնասի դե Գիսպերտ ի Խորդայի ընտանիքում։ Նուրիա դե Գիսպերտը եղել է բազում կաթոլիկ կարգերի պաշտպան Դորոտեա դե Չոպիտեայի ծոռնուհին[4]։ Բարսելոնայի համալսարանից ստացել է իրավագետի որակավորում։ Իսպանիայի արտաքին գորերի և համագործակցության նախարարությունում եղել է իրավական հարցերով թարգմանիչ։ 1971-1973 թթ. աշխատել է որպես իրավաբան, 1974 թվականից Բարսելոնայի նահանգում եղել է քաղաքացիական ծառայող, 1980 թվականից տեղափոխվել է Կատալոնիայի ժեներալիտետ։
Որպես իրավաբան պարտականությունների կատարման համար պարգևատրվել է Սեն Ռեյմոնդ Պենյաֆորտի խաչի շքանշանով (1998 թ.), Իսպանիայի շահերի պաշտպանության ծառայության երախտիքի խաչով (2002 թ.) և Բարսելոնայի բար ասոցիացիայի մեդալով (2004 թ.): 2006 թվականից Կատալոնիայի իրավագիտության և օրենսդրության ակադեմիայի անդամ է[2]։
Խորհրդարանի խոսնակ
խմբագրել2010 թվականի դեկտեմբերի 16-ին Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստի 9-րդ նստաշրջանում Նուրիա դե Գիսպերտն ընտրվել է խորհրդարանի նախագահ (խոսնակ)` Կատալոնիայում դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ 10-րդ նստաշրջանի սկզբում՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում։ 2015 թվականի Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել։ 2015 թվականի հոկտեմբերին, 11-րդ նստաշրջանում «Միասին այո» կոալիցիայից Կատալոնիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Կառմե Ֆորսադելը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://cronicaglobal.elespanol.com/politica/21d-puigdemont-junqueras_101063_102.html
- ↑ 2,0 2,1 Profile at the website of Parliament of Catalonia: «H. Sra. Núria de Gispert i Català». www.parlament.cat. Parliament of Catalonia. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Carme Forcadell ja és presidenta del Parlament gràcies als vots de JxSí i la CUP» (Catalan). El Periódico. 2015 թ․ հոկտեմբերի 26.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ La Vanguardia, 4 April 1984 Homenaje a Dorotea de Chopitea, fundadora de treinta obras sociales
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրիա դե Գիսպերտ» հոդվածին։ |