Նունու Ալեշանդրե Տավարիշ Մենդեշ (պորտ.՝ Nuno Alexandre Tavares Mendes, հունիսի 19, 2002(2002-06-19)[1], Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան։

Նունու Մենդեշ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 2002(2002-06-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 1,76 մետր
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Լիսաբոնյան «Սպորտինգ» ակադեմիայի շրջանավարտ։

«Սպորտինգի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2020 թվականի հունիսի 12-ին պորտուգալական Պրեմիեր Լիգայում՝ դուրս գալով փոխարինման «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ խաղում[2]։ 2020 թվականի հունիսի 18-ին առաջին անգամ «Սպորտինգի» մեկնարկային կազմում դուրս է եկել «Տոնդելի» դեմ խաղում[3]։

2021 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբ՝ վարձակալության իրավունքով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, պայմանագիրը 40 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ[4]։ 2022 թվականի օգոստոսի 31-ին ֆրանսիական ակումբը ակտիվացրել է պորտուգալացու հետ 38 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրի գնումը։ Մենդեշը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր 4 տարով։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16,17,18 և 19 տարեկանների հավաքականներում[5]։

2021 թվականի մարտի 16-ին առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի կողմից ստացել է հրավեր մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ընդդեմ Ադրբեջանի, Սերբիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների[6]։ 2021 թվականի մարտի 24-ին 18 տարեկանում դեբյուտ է կատարել Պորտուգալիայի հավաքականի տնային խաղում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում (1։0), հանդես է եկել հիմնական կազմում և դաշտում անց է կացրել ամբողջ 90 րոպեն[7][8]։

Վիճակագրություն

խմբագրել

2023 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝

Ելույթ Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ (Լիսաբոն) Պրիմեյրա 2019/20 9 0 0 0 0 0 9 0
2020/21 29 1 4 0 2 0 35 1
2021/22 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 40 1 5 0 2 0 47 1
Պարի Սեն-Ժերմեն Լիգա 1 2021/22 27 0 2 0 8 0 37 0
2022/23 23 1 3 0 6 1 32 2
Ընդհանուր 50 1 5 0 14 1 69 2
Ընդհանուր կարիերա 90 2 10 0 16 1 116 3

Ձեռքբերումներ

խմբագրել

«Սպորտինգ»

խմբագրել

Պորտուգակիայի չեմպիոն՝ 2020/21

Պորտուգալիական ֆուտբոլի լիգայի մրցանակակիր՝ 2020/21

Պորտուգալիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2021

«Պարի Սեն-Ժերմեն»

խմբագրել

Ֆրանսիայի չեմպիոն (3)՝ 2021/22,2022/23,2023/24

Ֆրանսիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2022

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/nuno-mendes/profil/spieler/616341
  2. «Sporting CP vs. Paços de Ferreira» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Sporting CP vs. Tondela» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Nuno Mendes: PSG sign Portugal full-back from Sporting Lisbon» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Jogador Nuno Mendes» (պորտուգալերեն). FPF.pt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Fernando Santos convoca para Azerbaijão, Sérvia e Luxemburgo». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  7. «Mais duas estreias». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  8. «Triunfo no arranque». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունու Մենդեշ» հոդվածին։