Ջեյմս Մ. Քեյն (անգլ.՝ James M. Cain, հուլիսի 1, 1892(1892-07-01)[1][2][3][4][5][6][7][8], Աննապոլիս, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][4][5][6][7][8], University Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող, մտնում է նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։

Ջեյմս Քեյն
անգլ.՝ James Mallahan Cain
James M. Cain.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1892(1892-07-01)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԱննապոլիս, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][4][5][6][7][8] (85 տարեկանում)
Վախճանի վայրUniversity Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, լրագրող, լրագրող և գրող
Լեզուանգլերեն[9]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունWashington College?
Ժանրերդետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներThe Postman Always Rings Twice?
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ
James M. Cain Վիքիպահեստում

Ծնվել է ուսուցչի և օպերային երգչուհու ընտանիքում։ Որոշել է դառնալ գրող Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Աշխատել է լրագրող Բալտիմորում Baltimore American և Baltimore Sun թերթերում։ 1932-1947 թթ. գրել է սցենարներ ֆիլմերի համար, որոնք սակայն մեծ հաջողություն չէին ունենում։ Քեյնի առաջին վեպը՝ "Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ", հրատարակվել է 1934 թ. և դարձել բեսթսելլեր։

Քեյնի գրեթե բոլոր գրքերի սյուժեն զարգանում էր նույն սխեմայով. կինը գայթակղում է տղամարդուն, խենթացնում նրան, տղամարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սպանության։ Այդ սխեման, որտեղ բոլոր փորձանքները կանանցից էին, հետագայում օգտագործում էին Hardboiled ժանրի շատ գրողներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել