Քորնելլ Վուլրիչ (անգլ.՝ Conrell Woolrich, դեկտեմբերի 4, 1903(1903-12-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը ստեղծագործում էր նուար (սև դետեկտիվ) ժանրում, որի հիմնադիրն է համարվում։ Վուլրիչն ապրում էր մոր հետ (ծնողները բաժանված էին), սովորել է Կոլումբիական համալսարանում։ Իր առաջին գրքերը գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ազդեցության տակ։ Չնայած որ իր վեպերում հաճախ է հանդիպում խառնակիչ կնոջ պատկերը, ինքը Վուլրիչը միասեռական էր և ողջ կյանքում ընդամենը մի անգամ է ամուսնացած եղել երեք ամսով։ 1950-ականներին Վուլրիչը բազմաթիվ խնդիրներ է ունեցել. մահացել է նրա մայրը (1957), ինչի հետևանքով Վուլրիչը ծանր հոգեկան ապրումների մեջ է ընկել, նրա մոտ զարգացել է ոտքի փտախտը, որի արդյունքում գրողը մնացել է առանց ոտքի։ Նա մահացավ 1968 թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի Marseilles հյուրանոցում։

Քորնելլ Վուլրիչ
Ծնվել էդեկտեմբերի 4, 1903(1903-12-04)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ
Գրական անունWilliam Irish, George Hopley
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Ստեղծագործական շրջան1926-1968
Ժանրերդետեկտիվ (նուար)
Պարգևներ

Վուլրիչի տաղանդը ճանաչել են բազմաթիվ դետեկտիվ ժանրի հեղինակներ։ 1949 թ. Դետեկտիվ գրողների ամերիկյան ասոցիացիան Վուլրիչին շնորհեց Էդգար Ալլան Պոյի պարգևը[4]։ Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նուար ժանրի ֆիլմերի ստեղծողների վրա։ Վուլրիչի վեպերով նկարված է գրեթե 100 էկրանավորում, այդ թվում Ալֆրեդ Հիչքոքի և Ֆրանսուա Թրյուֆֆոյի ֆիլմերը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Կենսագրությունը. Արխիվացված 2012-07-03 Wayback Machine Lib.rus.ec
  5. Cornell Woolrich. IMDb