Նոր Ջուղայի բարբառ
Նոր Ջուղայի բարբառ, հայերենի ում ճյուղի բարբառ։
Խոսվում է Իրանի Սպահան քաղաքի մոտ գտնվող Նոր Ջուղա արվարձանում, Շիրազում, Հնդկաստանում, Բիրմայում, Ճավայում ապրող հայ բնակչության կողմից, որոնք գաղթել են 1605-1606 թթ. Հայաստանի արևելյան գավառներից։
Բնութագրվում է հետևյալ էական հատկանիշներով. բաղաձայնական համակարգը քառաստիճան է (բ՛, բ, պ, փ), ձայնեղները բառասկզբում վեր են ածվում հնչեղ ձայնեղների, իսկ բառամիջում և բառավերջում՝ շնչեղ խուլերի։ Հ հնչյունը դառնում է խ։ Ունի նույն ձայնավորները, ինչ գրական հայերենը, և երկբարբառային արտասանությամբ՝ ե և ո։ Հոգնակին կազմվում է էր, նէր, ք մասնիկներով. կան նաև անի, արունք, արենի ձևերը։ Հոլովումը նման է Երևանի բարբառին։ Սահմանական ներկան և անկատարը ում-ից բացի կազմվում են ման վերջավորությամբ (գ՛ոլման ամ «գնում եմ»)։ Ապառնիի մի տեսակը կազմվում է պլա մասնիկով (պլա սիրեմ «կարող է լինել, որ սիրեմ»)։
Այս բարբառով պահպանվել են հին տեքստեր. ամենահինը՝ «Աղերսագիր հայոց», 1658 թվից[1]։
Գրականություն
խմբագրել- Հրաչյա Աճառյան, Քննություն Նոր-Ջուղայի բարբառի, Երևան, 1940։