Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորավարդ (Նորա) Անդրեյի Գրիգորյան (սեպտեմբերի 7, 1928(1928-09-07), ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2016(2016-11-24), Մոսկվա, Ռուսաստան), բժշկության պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1986)[1]։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Նորա Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1928(1928-09-07)
ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2016(2016-11-24) (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ս. Վավիլովի անվան բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտԳիտության պատմություն
Ալմա մատերՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԼեոնիդ Բլյախեր
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Նորա Գրիգորյանը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ջաղացներ գյուղում[2]։

1946 թվականին Բաքվում ավարտել է հայկական դպրոց՝ ստանալով ոսկե մեդալ[2]։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա։ Սովորել է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում[2]։ 1955 թվականին ավարտել է նույն համալսարանի՝ բժշկության պատմության ամբիոնին կից ասպիրանտուրան։ Նույն թվականի հունիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ի. Պ. Պետրովի գաղափարների զարգացումն ու հիմնավորումը Մ. Կ. Պետրովայի աշխատություններում։ Ուսմունք փորձարարական նևրոզների մասին (ռուս.՝ «Развитие и обоснование идей И. П. Павлова в трудах М. К. Петровой. Учение об экспериментальных неврозах»)[3][2]: Գիտության պատմության բնագավառում նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսորներ Ֆեոդոսի Բորոդուլինը, Սամուիլ Սոբոլը և Լեոնիդ Բլյախերը[4][5]։

1955 թվականի հոկտեմբերի 6-ից Նորա Գրիգորյանն աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտում[5]։ Նա եղել է Գիտության ու տեխնիկայի սոցիալ-մշակութային խնդիրների պատմության կենտրոնի աշխատակից[6], գիտական խորհրդի անդամ[7], «Գիտության ու տեխնիկայի պատմության» գծով դիսերտացիոն խորհրդի անդամ[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտի կենսաբանական գիտությունների գծով խորհրդի անդամ[9]։

1986 թվականի ապրիլի 7-ին Առողջապահության կազմակերպման և բժշկության պատմության ինստիտուտում Նորա Գրիգորյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կազանի ֆիզիոլոգիական դպրոց» (ռուս.՝ «Казанская физиологическая школа») թեմայով[2]։

Նորա Գրիգորյանը հեղինակել է ավելի քան 15 մենագրություններ, 300 գիտական աշխատություններ[5]։ Նրա հետազոտությունները նվիրված են հիմնականում ֆիզիոլոգիայի ու բժշկության պատմությանը[5], նա ուսումնասիրել է Իվան Պավլովի, Լևոն Օրբելու, Իվան Սեչենովի, Նիկոլայ Կովալևսկու, Ալեքսանդր Սամոյլովի, Նիկոլայ Պիրոգով, Վասիլի Պարինի, Իվան Բերիտաշվիլու և այլոց գիտական ժառանգությունը։

Նորա Գրիգորյանը եղել է Ռուսաստանի բժշկության պատմաբանների միության անդամ[10], Ռուսաստանի հայերի միության անդամ, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի հոբելյանական ու հիշատակի օրերի գծով հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի ազգերի տան մշակութային հանձնաժողովի անդամ[5]։

Նորա Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների ու միջազգային գիտական համախորհրդակցությունների, այդ թվում՝ XXII միջազգային կոնգրես գիտության պատմության վերաբերյալ (Փարիզ, 1968), XXVII միջազգային կոնգրես գիտության պատմության վերաբերյալ (Բերկլի, 1985, զեկույց՝ Ֆիզիոլոգիայի բնագավառում խորհրդա-ամերիկյան համագործակցության ավանդույթները), I միջազգային գիտաժողով «Ռուս-ուկրաինական կապերը բնագիտության ու տեխնիկայի պատմության ոլորտում» (Մոսկվա, 2011, զեկույց՝ «Նյարդա- և հոգեբնախոսության խնդիրները Խարկովի ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր Վասիլի Դանիլևսկու աշխատություններում»)[11], միջազգային սիմպոզիում «Հայաստան - Ռուսաստան։ Երկխոսություն գեղարվեստական մշակույթի տարածման մասին» (ռուս.՝ «Армения — Россия. Диалог в пространстве художественной культуры») (Մոսկվա, 2010, զեկույց՝ «Հայ-ռուսական համագործակցությունը գիտության ու արվեստի ոլորտում»)[12], համառուսաստանյան գիտաժողովներ «Օրբելի եղբայրներն ու ժամանակակից գիտության զարգացումը» (Սանկտ Պետերբուրգ, 2012, զեկույց՝ «Վավիլով եղբայրներն ու Օրբելի եղբայրները»)։

Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան», «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալներով, Կազանի պետական համալսարանի շնորհակալագրով «Կազանի ֆիզիոլոգիական դպրոցի ձեռքբերումների ուսումնասիրման ու պրոպագանդայի գործում ունեցած նշանակալի ավանդի համար» (2006)[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շնորհակալագրով որպես «Вестник РАН» պարբերականի լավագույն հեղինակ 2006 թվականին (2007)[13][5], Ռուսաստանի հայերի միության արծաթե խաչով (2012)[14], «Գիտության ու տեխնիկայի ոլորտում ունեցած ներդրման համար» պատվո նշանով[15], «Ռուսաստանի պատրիոտ» հուշամեդալով «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության ոլորտում ակտիվ աշխատանքի համար» (2016)[16]։ Նորա Գրիգորյանը եղել է բժշկական ծառայության մայոր։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը նրան կոչել է «Օրբելի ընտանիքի գիտական դինաստիայի ճանաչված կենսագիր»[5]։

Նորա Գրիգորյանը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Григорян Норавард Андреевна». Карта российской науки. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историк отечественной науки, 2008, էջ 57
  3. Григорян, 1955
  4. Бородулин, 2016, էջ 9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Историк отечественной науки, 2008, էջ 58
  6. «Центр истории социокультурных проблем науки и техники». Институт истории естествознания и техники РАН. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Постановление президиума РАН «Об утверждении состава учёного совета Института истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН»». Российская академия наук. 2004 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Состав диссертационного совета по специальности «История науки и техники (биологические науки)»» (PDF). Институт истории естествознания и техники РАН. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Совет по биологическим наукам». Институт истории естествознания и техники РАН. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Московское научное общество историков медицины». История медицины. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Российско-украинские связи в истории естествознания и техники» (PDF). Институт истории естествознания и техники РАН. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «Армения — Россия. Диалог в пространстве художественной культуры». Государственный институт искусствознания. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Нас награждают». Российская академия наук. 2007 թ․ հունվարի 11. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. «Новости». Союз армян России. 2012 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Вопросы истории естествознания и техники, 2012
  16. «Организации и члены РОИМ удостоенные в 2014—2016 годах правительственных и ведомственных наград». История медицины. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել