Նորայր Սարգսյան
Նորայր Սարգսյան (հունվարի 1, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 1995, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)։
Նորայր Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 18, 1995 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Աշխատատու | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՆորայր Սարգսյանը ծնվել է 1936 թվականին Երևանում։ Որպես դերասան 9 տարեկան հասակից հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։ Ուսմանը զուգահեռ շարունակել է աշխատել թատրոնում, որտեղ բեմադրել է Ազատ Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», Ե. Շվարցի «Սովորական հրաշք», Ֆոնվիզինի «Տհասը» (ՀԽՍՀ Պետական մրցանակ) և այլն[1]։
Բեմադրություններ
խմբագրելՀայաստանի թատրոններում բեմադրել է ավելի քան 40 ներկայացումներ։ 1968 թվականից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի ստեղծման ակունքներում և Հրաչյա Ղափլանյանի հետ միասին բեմադրել է մի շարք ներկայացումներ` Գևորգ Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը», Գ. Յախշանի «Եղբայրները», Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» (ՀԽՍՀ Պետական մրցանակ) և այլն։ Եղել է Հայաստանի կառավարական համերգների բեմադրիչը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
խմբագրելՊիեսներ է բեմադրել նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում`
- Ա.Արբուզովի «Դաժան խաղեր»
- Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Աբդուլինի «13-րդ նախագահը»
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն
խմբագրելՊարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ Պետական մրցանակ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1976
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Նորայր Սարգսյան». zarkfoundation.com.
- ↑ ««ԹԱՏՐՈՆԸ ԲԱՐԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Չկայացած տապալում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.