Նորայր Առաքելյան
Նորայր Հունանի Առաքելյան (հուլիսի 17, 1936[1][2], Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1974): Հիմնական հետազոտությունների բնագավառներն են կոմպլեքս անալիզ և մոտավորությունների տեսություն։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)։
Նորայր Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1936[1][2] (86 տարեկան) Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | համապարփակ վերլուծություն |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Անդամակցություն | Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1958)[1] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[3] |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1970) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4], հայերեն և ռուսերեն |
Գիտական ղեկավար | Մխիթար Ջրբաշյան |
Եղել է գիտական ղեկավար | Anush Yavryan?[3], Ruben Sh. Sahakyan?[3], Aram Hakobyan?[3], Grigor A. Barsegyan?[3], Levon Ter-Israelyan?[3], Hasmik G. Balakyan?[3], Ruben A. Avetisyan?[3], Ashot A. Nersesyan?[3] և Sargis Aleksanyan?[3] |
Հայտնի աշակերտներ | Արշակ Պետրոսյան և Valeri H. Martirosyan?[3] |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում (Հայկական ԽՍՀ)։ 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1989 - 1991, 1997-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991 - 1993՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 2006 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[5]։ Տրիի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր (2004)։
2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 535.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
ՀղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 535)։ |