Նովխանի կամ Նովխանա (ադրբ.՝ Novxanı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ապշերոնի շրջանում, Բաքվից 21 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Նովխանի
ադրբ.՝  Novxanı
Նովխանիի մի մասը
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԱպշերոնի շրջան
Հիմնադրված է17-րդ դար թ.
Բնակչություն4468[1] մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Փոստային դասիչAZ0119
Նովխանի (Ադրբեջան)##
Նովխանի (Ադրբեջան)

Պատմություն Խմբագրել

Գյուղը հիմնվել է 17-րդ դարում, նրանից հետո, երբ բնական աղետը ոչնչացրել է մոտակայքում գտնվող Սիյան ավանը։ Վերջինի բնակիչները նոր տներ են կառուցել նախկին բնակավայրից ոչ հեռու, ինչ էլ նոր տեղանվան հիմք է դարձել (պարսկերեն՝ نوخانه, նովխանե — «նոր տուն»։ Գյուղում կա 17-րդ դարի մզկիթ։ Նովխանիում է ծնվել Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն։

Խորհրդային տարիներին գյուղում սովխոզ կար, որտեղ զաֆրան, նուշ և պիստակ էին աճեցվում, այժմ այդ տնտեսությունը մասնավոր անձանց է պատկանում[2]։

2005 թվականից գործում է զվարճաընտանեկան համալիր։

Հայտնի նովխանեցիներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել