Մեհդի Հենիֆե օկլի Հուսեյնզադե (Միխայլո) (ադրբ.՝ Mehdi Hənifə oğlu Hüseynzadə (Mixaylo), դեկտեմբերի 22, 1918(1918-12-22), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - նոյեմբերի 2, 1944(1944-11-02)[1], Vitovlje, City Municipality of Nova Gorica, Սլովենիա), ադրբեջանցի պարտիզան, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս[2];

Մեհդի Հուսեյնզադե
Mehdi Hüseynzadə
Մեհդի Հուսեյնզադեի լուսանկարը
դեկտեմբերի 22, 1918(1918-12-22) - նոյեմբերի 2, 1944(1944-11-02)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահվան վայրVitovlje, City Municipality of Nova Gorica, Սլովենիա
ԳերեզմանՍլովենիա
Քաղաքացիություն Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԻտալիայի դիմադրության շարժում
Կոչումպորուչիկ և լեյտենանտ
Հրամանատարն էրsabotage-reconnaissance group?
Մարտեր/
պատերազմներ
Ստալինգրադի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, World War II in Yugoslavia? և National Liberation Struggle of Yugoslavia?
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
և Լենինի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Մինչ պատերազմը խմբագրել

Մեհդի Հենիֆե օկլի Հուսեյնզադեն ծնվել է 1918 թվականին դեկտեմբերի 22-ին Բաքվի Նովխանի գյուղում։ Հայրը` Հենիֆե Հուսեյնովը (1881-1922), «Հումմեթ »կազմակերպության անդամ էր։ Նա եղել է Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատման համար աշխատող ակտիվ ռազմիկներից մեկը[3]։ Ավելի ուշ նա եղել է ադրբեջանական միլիցիայի պետը։ Իր կյանքի վերջում նա եղել է Բաքվի խորհուրդի վարչական բաժնի տնօրենը։ Երբ Մեհդի Հուսեյնզադե երեխան էր, նա կորցրեց իր հորը[4]։

 
Ձախից աջ. Մեհդի Հուսեյնզադե, Սեիդ Ռուսթամով, Մյուրսել Նաջաֆով

1925 թվականին ընդունվել է թիվ 77 միջնակարգ դպրոցը։ Մեհդիի առաջին ուսուցիչն էր կոմպոզիտոր Սեիդ Ռուսթամովը։ 1932 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Բաքվի Նկարչական դպրոց։ Ավարտել է 1936 թվականին։ Դպրոցի ավարտելուց հետո Մեհդի Հուսեյնզադեն ուղարկվել է Սուրախանու դպրոցներից մեկը, որպես ուսուցիչ։ Նա այստեղ աշխատել է մի քանի ամիս[5]։ Հետագայում Մեհդին գնաց Լենինգրադ` ընդունելու Արվեստի ակադեմիան։ Նա, չէր կարող մտնել Արվեստի ակադեմիան և վերադարձել է Բաքու։ Նա սկսեց աշխատել Բաքվում Մեշադի Ազիզբեկովի անվան գրադարանում։ Մեկ տարի անց նա գնաց Լենինգրադ կրկին։ Նա Լենինգրադի Օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերեն լեզվի ֆակուլտետ ընդունվեց։ 1940 թվականին տեղափոխվեց Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետ[6]։

Պատերազմի տարիները խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկիզբից հետո, 1941 թվականի օգոստոսին, Մահդիին կանչվեց Կարմիր բանակ։ 1942 թվականին Թբիլիսիի ռազմական հետիոտնային դպրոցի ավարտելուց հետո նա ուղարկվեց ճակատ։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1942 թվականի օգոստոսին նա խիստ վնասվածք էր ստացել և գրավել գերմանացիների կողմից։ Մեհդի Հուսեյնզադեն ուղարկվել է Գերմանիա և սովորել գերմանական լեզու։ 1943 թվականի վերջում Մահդին փախավ ֆաշիստական գերությունից և միացավ իտալական պարտիզաններին։

Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, Հայրենական մեծ պատերազմին և Ստալինգրադի ճակատամարտին։ Նա մահացել է 1944 թվականի նոյեմբերի 2-ին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը, բարձր գնահատելով կոմդիվ Մեհդի Հուսեյնզադեի մարտեր ղեկավարելու հմտությունը և անձնական քաջագործությունները, 1957 թվականի ապրիլի 11-ի (մահից հետո) նրան շնորհում է Խորհրդային Միության հերոսի կոչում[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Надгробный камень Мехти Гусейнзаде
  2. Гусейн-заде Мехти Ганифа оглы
  3. Zbornik dokumenata i podataka o Narodnooslobodilačkom ratu jugoslovenskih naroda. — tom 6, knj. 13 — Beograd: Vojnoistorijski institut — 1967.
  4. Мешади Азизбеков — пламенный борец за власть советов: речи, документы и материалы. — Azərnəşr, 1976. — Səh.: 236.
  5. Путь героя: О герое Советского Союза Мехти Гусейн-заде. — Баку: Азербайджанское изд-во Детской и Юношеской Литературы, 1959
  6. Ciril Zupanc. Mihajlo, obveščevalec in diverzant IX. korpusa. — Goriški muzej, 2007. — 32 с.
  7. Мадатов Г. Герой Советского Союза Мехти Гусейн-заде. — Баку: Гянджлик, 1975