Քրքում
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Հիրիկազգիներ
Ցեղ Սապտուկ
Լատիներեն անվանում
Crocus
L., 1753
Հոմանիշներ

Crociris Schur

Տիպիկ ներկայացուցիչներ

Crocus sativus L., 1753


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սապտուկ (հայերեն՝ Սապտուկ, Քրմածաղիկ (արաբ.՝ զաֆրան), (թուրք․՝ shafran), (պարս.՝ զաֆարուն زعفران) (լատին․՝ Crocus sativus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն խմբագրել

 
Զաֆրան գարուն. Բուսաբանական վկայում է գրքի О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Լեռնային բազմամյա բույս է։ Առավել տարածված է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում։ Իրանում է արտադրվում զաֆրանի բերքի 90%-ը։

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

Տերևները վեցն են, արմատամերձ, նեղ գծաձև, զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո։ Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, լինում են բաց վարդագույն, վարդամանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղիկն ունենում է 3 առէջ՝ վառ արտահայտված նարնջագույն գույնով, որից էլ ստանում են զաֆրանը։ Քրքում հրաշալին ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի քրքումը՝ մարտ-մայիսին։ Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի։

Նշանակություն խմբագրել

Գեղազարդիչ և համեմունքային բույս է։ Համարվում է աշխարհի ամենաթանկ համեմունքը և սովորաբար վաճառվում է գրամներով։ Զաֆրանի 1 գրամը ստացվում է մոտ 150 ծաղկից։

Բազմացում խմբագրել

Բազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով։

Դասակարգում խմբագրել

  ավելի քան 24 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ևս 30 դաս  
         
  կարգ Ծնեբեկածաղկավորներ     ԵնթաընտանիքCrocoideae     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Հիրիկազգիների ընտանիք     դաս Քրքում    
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 4 նթաընտանիք (համաձայն APG II Համակարգի)   f2
     

Տեսակներ խմբագրել

Աշխարհում հայտնի է քրքումի մոտ 80 տեսակ։ ՀՀ-ում աճում է 2 տեսակ՝ Քրքում հրաշալի (Crocus speciosus) և Քրքում Ադամի (Crocus adamii) և տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ)։ Քրքումի երկու տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

 
Crocus serotinus subsp. clusii

Սննդային արժեքը խմբագրել

3,5ունց=100գ զաֆրանը պարունակում է

կիլոկալորիա 310

ճարպեր 5,85

սպիտակուցներ 11,43

ածխաջրեր 65,37

վիտամիններ խմբագրել

A 530

B1 0,115

B2 0,267

B3 1,460

C 80,8

Ca 111

Fe 11,10

Mg 264

P 252

K 1724

Na 148

Zn 1,09

Se 5,6

ֆոլաթթու 93

B6 1,010

 

Կիրառությունը խմբագրել

Լայնորեն կիրառվում է սննդի, հրուշակեղենի, դեղագործության, և արտադրական այլ ճյուղերում համի, բույրի և գույնի համար։

 
Crocus vernus subsp. vernus

Բժշկական կիրառությունը խմբագրել

Զաֆարանի թուրմը ունի հակաբորբոքային, հակաբակտերիալ,հակաքաղծեղային, հակադեպրեսանտ և հակաօքսիդային հատկություն, բարելավում է մարսողական համակարգը։ Թեյն ունի թարմացնող հատկություն։

 
Crocus sativus
 
Սոխուկները Crocus chrysanthus

Սննդային կիրառությունը խմբագրել

Զաֆրանն օգտագործվում է բրնձի հետ, թեյի կամ թուրմի տեսքով, ինչպես նաև քաղցրավենիք, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրություններում։ Լայնորեն կիրառվում է իրանական, իսպանական, հնդկական, պակիստանյան խոհանոցներում։

Թուրմ պատրաստելու համար նախընտրելի է թրմել ապակուց տարայի մեջ, թրմել եռացած և մի քիչ հովացրած ջրում կամ պարզապես սառույցի կտորների վրա ավելացնել փոշին կամ առէջները ավելի արտահայտիչ բույր ստանալու համար։

1 ենթադաս Crocus
Բաժին ա. Crocus
Շարք Crocus
Շարք Kotschyani
Շարք Longiflori
Շարք Scardici
Շարք Verni
Շարք Versicolores
Բաժին բ. Nudiscapus
;Շարք Aleppici
Շարք Biflori
Շարք Carpetani
Շարք Flavi
Շարք Intertexti
Շարք Laevigatae
Շարք Orientales
Շարք Reticulati
Շարք Speciosi
2 ենթադաս Crociris

Գրականություն խմբագրել

  • Род 306. Шафран — Crocus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 499—511. — 760 + XXX с. — 5175 экз.
  • Рукшан Я.Х. Крокусы // Цветоводство։ журнал. — 1979. — № 4-5. — С. 18-19.
    • اطلاعات بیشتر در مورد خواص زعفران (انگلیسی) [۷]
    • خواص ضد افسردگی زعفران مقاله علمی به زبان انگلیسی

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում» հոդվածին։