Ասթրիդ Ֆանի Գրանսթրյոմ (շվեդերեն՝ Astrid Fanny Granström, հուլիսի 29, 2001(2001-07-29), Ստոկհոլմ, Շվեդիա), առավել հայտնի է որպես Նովա Միլեր (անգլ.՝ Nova Miller), շվեդ երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի և բազմագործիքավորող Շվեդիայի Ստոկհոլմ մայրաքաղաքից[1]։

Նովա Միլեր
Nova Miller.jpg
Ծնվել էհուլիսի 29, 2001(2001-07-29) (19 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդաշնակահարուհի, հեղինակ-կոմպոզիտոր, դերասանուհի, երգչուհի, պարուհի և ջութակահարուհի
Գործիքներջութակ, կիթառ և դաշնամուր
Լեյբլ300 Entertainment, BMG Rights Management և Universal Music Group
Կայքnovamillermusic.com

Կյանք և կարիերաԽմբագրել

Գրանսթրյոմը ծնվել է Շվեդիայի Ստոկհոլմ մայրաքաղաքում՝ երաժշտական ընտանիքում։ Նա կիթառ, դաշնամուր և ջութակ է նվագում[1]։ Երգչուհուն հայտնաբերել է բրիտանացի արտիստ, հեղինակ և երաժշտական գործադիր պրոդյուսեր Լոլենը (անգլ.՝ Lolene), երբ նա 12 տարեկան էր և սովորում էր Ստոկհոլմի պարային դպրոցում[2]։

2015 թվականի գարնանը 21:12 Entertainment-ը ստորագրել է Միլերին Universal Music-ում, և 2015 թվականի հունիսի 12-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Supernova» երգը[3][4]։ Երգն ընդգրկվել է Spotify-ի վիրուսային չարթում[5]։ Երգի տեքստը «դժվար հանգամանքներում ամենապայծառ ձևով փայլելու» մասին է, որը կապված է Միլերի փորձի հետ, երբ նրան ծաղրում էին դպրոցում և առցանց[5][6][7]։

Միլերը թողարկել է բնօրինակ սուրբծննդյան «My Perfect Christmas» սինգլը 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Սինգլը դրական գնահատականներ է ստացել՝ զբաղեցնելով շվեդական Expressen թերթի կողմից ստեղծված «Բոլոր ժամանակների 100 լավագույն սուրբծծնդյան երգեր» ցանկի 13-րդ հորիզոնականը[8]։

2016 թվականի մայիսի 27-ին Միլերը 21:12 Entertainment Group լեյբլում թողարկել է «So Good» ռետրո փոփ թրեքը, որը ներշնչվել է Ջեյմս Բրաունի «I Got You (I Feel Good)» երգով[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է MTV-ով հունիսի 27-ին[10][11]։ Ամերիկյան պրեմիերան իրականացվել է Popstar! ասմագրի կողմից[12]։

Միլերի ձայնի դիամազոնը հինգ օկտավա է[13][14]։ Նա գլխավոր դեր է կատարել շվեդական «Svansen i kläm» շոուում[15] և որոշ դերեր է հնչյունավորել շվեդական Cartoon Network-ի համար[16]։

Նովայի երկրորդ՝ «Turn Up The Fire» սինգլը իր դեբյուտային մինի ալբոմից 8 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում։ Թրեքը դեբյուտել է «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեստի հետ» (անգլ.՝ On Air With Ryan Seacrest) շոուում[17]։ 2019 թվականի հոկտեմբերին նա թողարկել է «Do It To Myself» սինգլը[18]։

ԱզդեցություններԽմբագրել

Միլերը ներշնչվել է այնպիսի արտիստներից, ինչպիսիք են Չարլի Փութը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Բրունո Մարսը և Քրիստինա Ագիլերան[19][20]։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Անվանում Ամսաթիվ Ալբոմ
«Supernova» Հունիսի 12, 2015[21] Ոչ ալբոմային սինգլ
«Singing in the Rain» Սեպտեմբերի 25, 2015[22]
«My Perfect Christmas» Նոյեմբերի 27, 2015[23]
«So Good» Մայիսի 27, 2016[24]
«Anything for U» Օգոստոսի 18, 2017[25]
«Turn Up the Fire» Հունվարի 26, 2018[26]
«TUTF» Հուլիսի 20, 2018[27]
«Not Your Number» Օգոստոսի 3, 2018[28]
«Do It To Myself»[29] Հոկտեմբերի 4, 2019

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Tanaka Eugenia (սեպտեմբերի 4, 2017)։ «'I think people in Sweden are very scared to dream': rising pop star Nova Miller»։ www.thelocal.se։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019 
  2. «En intervju med Nova Miller»։ Being Blogged (sv-SE)։ Վերցված է 2016-02-08 
  3. Gustafsson Anders։ «Nova, 13, har fått skivkontrakt»։ Mitt i։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին։ Վերցված է 2016-02-08 
  4. POSTEN NACKA VÄRMDÖ։ «Nova ska bli en ny stjärna»։ www.nvp.se։ Վերցված է 2016-02-08 
  5. 5,0 5,1 «I helgen festas det loss i hamnen»։ VLT։ Վերցված է 2016-02-08 
  6. «I helgen festas det loss i hamnen»։ VLT։ Վերցված է 2016-01-26 
  7. «Premiär: Se videon till Nova Millers nya låt nu»։ Expressen։ Վերցված է 2016-02-08 
  8. David Lillemägi (2015-06-12)։ «Premiär: Se videon till Nova Millers nya låt nu | Nöje | Expressen»։ Expressen.se։ Վերցված է 2018-09-16 
  9. «So Good - Single by Nova Miller on iTunes»։ iTunes։ Վերցված է 2016-06-22 
  10. «POPSTAR! » EXCLUSIVE PREMIERE: Nova Miller’s "So Good" Music Video!»։ www.popstaronline.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2016-06-22 
  11. «Nova Miller - So Good - Artists - MTV»։ MTV.se (sv-SE)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-29-ին։ Վերցված է 2016-06-22 
  12. «POPSTAR! EXCLUSIVE PREMIERE: Nova Miller’s “So Good” Music Video!»։ web.archive.org։ հուլիսի 3, 2016։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019 
  13. «Nova Millers nya musik video 'So Good' har premiär på MTV och... - 21:12 Entertainment»։ Mynewsdesk.com։ 2016-06-21։ Վերցված է 2018-09-16 
  14. «Nova Millers nya musik video 'So Good' har premiär på MTV och USA-superbloggen Popstar!»։ Mynewsdesk։ Վերցված է 2016-06-22 
  15. «Nova Miller vill ta världen med storm | Aftonbladet»։ Aftonbladet.se։ Վերցված է 2018-09-16 
  16. Milligan Mercedes (հոկտեմբերի 29, 2017)։ «Cartoon Network Reveals More Local Voices for PPG Bliss»։ Animation Magazine։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019 
  17. Sierra Marquina (2018-01-25)։ «Exclusive: Nova Miller Drops Hot New Track "Turn Up the Fire" | Ryan Seacrest | On Air with Ryan Seacrest»։ Onairwithryan.iheart.com։ Վերցված է 2018-09-16 
  18. «SONG: Nova Miller - 'Do It To Myself' » Scandipop.co.uk»։ Scandipop.co.uk։ հոկտեմբերի 5, 2019։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019 
  19. «PopCrush Presents: Nova Miller»։ PopCrush։ Վերցված է 2016-02-08 
  20. [1](չաշխատող հղում)
  21. (ամերիկյան անգլերեն) Supernova - Single by Nova Miller on Apple Music, 2015-06-12, https://itunes.apple.com/us/album/supernova-single/id1010705447, վերցված է 2017-09-07 
  22. (ամերիկյան անգլերեն) Singin in the Rain - Single by Nova Miller on Apple Music, 2015-09-25, https://itunes.apple.com/us/album/singin-in-the-rain-single/id1046168869, վերցված է 2017-09-07 
  23. (ամերիկյան անգլերեն) My Perfect Christmas - Single by Nova Miller on Apple Music, 2015-11-27, https://itunes.apple.com/us/album/my-perfect-christmas-single/id1067434067, վերցված է 2017-09-07 
  24. (ամերիկյան անգլերեն) So Good - Single by Nova Miller on Apple Music, 2016-05-27, https://itunes.apple.com/us/album/so-good-single/id1113059487, վերցված է 2017-09-07 
  25. (ամերիկյան անգլերեն) Anything for U - Single by Nova Miller on Apple Music, 2017-08-18, https://itunes.apple.com/us/album/anything-for-u-single/id1271523596, վերցված է 2017-09-07 
  26. (ամերիկյան անգլերեն) Turn Up the Fire - Single by Nova Miller, 2018-01-26, https://itunes.apple.com/us/album/turn-up-the-fire-single/1335639874, վերցված է 2019-01-16 
  27. (ամերիկյան անգլերեն) Tutf - Single by Nova Miller, https://itunes.apple.com/us/album/tutf-single/1410830843, վերցված է 2019-01-16 
  28. (ամերիկյան անգլերեն) Not Your Number - Single by Nova Miller, https://itunes.apple.com/us/album/not-your-number-single/1420429331, վերցված է 2019-01-16 
  29. Murray Robin։ «Nova Miller's 'Do It To Myself' Proves She Is A Different Kind Of Pop Star»։ Clash Magazine (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019