Նողկանք երջանկության հանդեպ
Նողկանք երջանկության հանդեպ, կամ խերոֆոբիա (անգլ.՝ cherophobia, от հին հունարեն՝ χαίρω «ուրախանալ»), ֆոբիա, որի ժամանակ մարդը երջանկության նկատմամբ զգում է իռացիոնալ նողկանք։ Որոշ բժշկական փորձագետներ խերոֆոբիան դասում են տագնապային խանգարումների շարքին[1]։
Նողկանք երջանկության հանդեպ | |
---|---|
Տեսակ | ֆոբիա և ֆոբիա |
ՊատմությունԽմբագրել
Ֆոբիայի առաջին ախտանիշների մասին հիշատակվել է 2001 թվականին «Eid & Diene» գրքում։ Տերմինը դեռ չի հաստատված և ձևականորեն չի դասվում հոգեկան հիվանդությունների շարքին։
2013 թվականի ուսումնասիրությունը[2] բացահայտել է տարաբնույթ կապեր վախի և երջանկության միջև։ Նոր Զելանդիայից, Անգլիայից, Մեծ Բրիտանիայից հետազոտողները ներմուծել են «Երջանկության վախի սանդղակը» չափելու համար, թե որքանով են մասնակիցները իրենց զուգորդում երջանկության հետ այն բանից հետ, երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում։
ԱխտանիշներԽմբագրել
Որոշ փորձագետներ խերոֆոբիան դասակարգում են որպես տագնապային խանգարման ձև։ Խերոֆոբիայի դեպքում անհանգստությունը կապված է իրադարձությունների հետ, որոնք ենթադրվում է քեզ կերջանկացնեն։
Խերոֆոբիայով տառապող մարդը պարտադիր չէ, որ վատ տրամադրություն ունենա։ Նա ավելի շուտ խուսափում է ակտիվությունից, որը կարող է երջանկացնել կամ ուրախացնել։ Խերոֆոբիայի հետ կապված ախտանիշներ․
- անհանգստություն այն մտքից, որ պետք է գնալ երեկույթի, համերգ կամ այլ նմանատիպ միջոցառում
- վախի պատճառով այն հնարավորություններից հրաժարում, որոնք կյանքում կարող են հանգեցնել դրական փոփոխությունների, քանի որ դրան կարող է հետևել ինչ-որ վատ բան
- հրաժարում այն միջոցառումներից, որոնք շատերը կարող էին զվարճալի համարել։
ՊատճառներԽմբագրել
Երբեմն խրոֆոբիան կարող է առաջանալ այն համոզմունքից, որ եթե մարդու հետ ինչ-որ շատ լավ բան է կատարվում կամ եթե նրա կյանքը լավ է ընթանում, ապա դրանից հետո պետք է վատ բան լինի։ Արդյունքում նրանք կարող են վախենալ գործողություններից՝ կապված երջանկության հետ, քանի որ նրանք հավատում են, որ կարող են կանխել ինչ-որ վատ բան։ Մասամբ խերոֆոբիայով տառապում են մարդիկ, ովքեր վերապրել են ֆիզիկական կամ զգացմունքային տրավմատիկ իրադարություններ։ Ինտրովերտը կարող է ավելի շատ հակված լինել դեպի խերոֆոբիան։
Հոգեբան Քերի Բարրոնն (Carrie Barron)[3] ասում է, որ խերոֆոբիան կարող է պայմանավորված լինել սիրելի մարդու հետ հակասության վախով կամ որոշակի իրադրությունների հետ կապված բացասական փորձով։
«Եթե դուք վախ եք զգում հաճույքի հանդեպ, դա կարող է լինել այն բանից, որ ձեր ենթագիտակցությունում այն կապված է բարկության, պատժի, ստորացման կամ գողության հետ,- բացատրում է Բարրոնը,- Դուք արժանի եք ձեր երջանկությանը, բայց բացասական հույզերը խլել են ձեզանից այդ երջանկությունը»։
ԲուժումԽմբագրել
Քանի որ այն բավարար մակարդակով չի ուսումնասիրված որպես առանձին խանգարում, չկան FDA-ի կողմից հաստատված դեղեր կամ այլ վերջնական բուժում, որոնք անձը կարող է օգտագործել այս խանգարման բուժման համար։
Այնուամենայնիվ որոշ առաջարկվող բուժման մեթոդներ ներառում են․
- Կոգնիտիվ-վարքային թերապիա
- լիցքաթափման ռազմավարություն․ խոր շունչ, օրագրի պահում և ֆիզիկական վարժություններ
- Հիպնոս
- երջանկություն հրահրող իրադարձություններին ենթարկվելը որպես միջոց օգնելու մարդուն որոշել, որ երջանկությունը չպետք է բացասական հետևանքներ ունենա։
Յուրաքանչյուր ոք, ով նողկանք է զգում երջանկության նկատմամբ ունի բուժման կարիք։ Որոշ մարդիկ իրենց երջանիկ և ապահով են զգում, երբ փախչում են երջանկությունից։ Եթե խերոֆոբիան չի ազդում նրանց անձնական կյանքի կամ աշխատանքը պահելու վրա, նրանք կարող են ընդհանրապես բուժման կարիք չունենալ։
Ազդեցություն մարդու վրաԽմբագրել
Բրիտանացի բլոգերներից մեկը՝ Ստեֆանի Յեբոան, ով տառապում է այս ֆոբիայով, Metro.co.uk ամսագրին բացատրել է[4]․ «Դա նման է լիակատար հուսահատության զգացողությանը, որը երջանկությանը նպաստող ակտիվ գործունեությունից կամ ակտիվությունից հանգեցնում է անհանգստության, լարվածության, երբ զգում եք, որ այն երկար չի տևի»։
«Երջանկության վախը պարտադիր չի նշանակում, որ մարդը անընդհատ ապրում է տխրության մեջ։ Իմ դեպքում խերոֆոբիան խորացել է, առաջացել է տրավմատիկ իրադրությունից»։
«Նույնիսկ այնպիսի բաները, ինչպիսիք են հաղթանակի նշումը ընկերությունում, դժվար հանձնարարության կատարումը կամ հաճախորդի նվաճումը ստիպում են ինձ անհարմար զգալ»։
Այս ֆոբիան ունեցող մարդիկ հաճախ մեկուսացնում են իրենց հասարակությունից։ Բայց այն, ինչ նրանց տարբերում է ընճախտով տառապողներից, ոչ թե այն է, որ «նրանք հոգնել են ամեն ինչից», այլ այն, որ նրանք վախենում են զգալ ուրախությունը, քանի որ կարծում են, որ այն շուտով կավարտվի։
Այս ֆոբիան չի ազդում մարդու կյանքի վրա այնպես, ինչպես ընճախտը, որը շատ դեպքերում ավարտվում է ինքնասպանությամբ։ Այն, ավելի շուտ, արտահայտվում է միայն այն բանում, որ տառապող մարդիկ ընդհանրապես չեն մասնակցում սոցիալական կյանքին, կամ միայն մտերիմ մարդկանց շատ փոքր շրջապատում։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Cherophobia: Symptoms, Causes and Treatments» (անգլերեն)։ Healthline։ Վերցված է 2019-11-11
- ↑ M. Joshanloo, D. Weijers Aversion to Happiness Across Cultures: A Review of Where and Why People are Averse to Happiness(անգլ.) // Journal of Happiness Studies. — 213. — Т. 15. — № 3. — С. 717—735. —
- ↑ «Carrie Barron M.D.» (անգլերեն)։ Psychology Today։ Վերցված է 2019-11-05
- ↑ Blogger explains what it’s like to live with cherophobia — the fear of happiness
Արտաքին հղումներԽմբագրել
- Mohsen Joshanloo et al. Conceptions of happiness and life satisfaction: An exploratory study in 14 national groups(անգլ.) // Personality and Individual Differences. — 2016. — № 102. — С. 145—148. —
- Cherophobia is the fear of being happy — here are the signs that you might have it
- [1]
- Cherophobia: the fear of happiness explained
- [2]
- [3]
- https://www.youtube.com/watch?v=9Gn9EkBBsLY&t=209s