Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երջանկություն (այլ կիրառումներ)

Երջանկություն, մտավոր-―զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը՝ էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր։ Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ։ Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց։ Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն։ Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում։ Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է։ Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը։ Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով՝ երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ։ Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ։ Բայց դրանք տարբեր են։ Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը՝ ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։ Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից։ 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»։ Որոշ հասարակագետների կարծիքով՝ երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։ Մարդակային երջանկությունը հակասական է։ Այն ներառում է ինչպես բավարարվածություն, այնպես էլ անբավարարվածության, նոր նվաճումների ձգտելու զգացումները։ Երջանկությունը բավարավածության և անբավարարվածության զգացումների շարունակական հերթափոխում է։ Երջանկությունը չպետք է լինի եսասիրական։ Հենց այս գործոններն են կարևոր բարոյականության տեսակետից։ Բարոյական մարդը չի կարող երջանիկ զգալ, երբ իր շրջապատում շատերը դժբախտ են։ Կա նաև տեսակետ, որ մարդն ինչքան քիչ մտածի երջանիկ լինելու մասին, այնքան ավելի երջանիկ կլինի։ Եվ հակառակը, որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այնքան ավելի դժվար կլինի երջանկության հասնելը։ Կենսաբանական, հոգեբանական, կրոնական և փիլիսոփայական մոտեցումները փորձել են սահմանել երջանկությունը և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն այնքան սկզբունքային դեր ունի մարդկության համար, որ «կյանքը, ազատությունը և երջանկության հետապնդումը» համարվում են ԱՄՆ-ի անկախության հռչակագրի անբաժանելի իրավունքները։ ՄԱԿմարտի 20-ը հռչակել է որպես երջանկության միջազգային օր, իսկ 2014 թվականին Ֆարելլ Ուիլյամսի «Happy» երգը դարձավ նրա օրհներգը՝ տարածվելով աշխարհով մեկ[1]։

Սմայլիկը հայտնի է որպես երջանկության խորհրդանիշ

Սահմանում խմբագրել

Փիլիսոփաներն ու հոգևորականները հաճախ են երջանկությունը սահմանել որպես բարեկեցիկ ապրելաձև, և ոչ թե պարզապես զգացումներ։ Երջանկությունը այս առումով կիրառվել է որպես «հունական երջանկություն»։ Երջանկության ընկալումները տարբեր են։ Գիտնականների մի մասը երջանկությունը բաժանում է մի քանի բաղկացուցիչների, ինչպիսիք են բարեկեցությունը, կյանքի որակը։ Որոշ մտածողներ երջանկությունը սահմանում են որպես գոհունակություն։ Երջանկության համաշխարհային զեկույցում ասվում է, որ երջանկության ընկալման հիմնական տարբերությունները կախված են մտավոր, զգացմունքային և աշխարհիկ տեսակետներից։

Երջանկությունը օգտագործվում է ինչպես ամբողջ կյանքը («Որքան երջանիկ ես դու եղել» ), այնպես էլ ներկայից զգացմունքային վիճակը գնահատելու համար («Որքան երջանիկ ես դու հիմա»)։ Այսպիսի հետազոտությունների հիման վրա էլ Երջանկության համաշխարհային զեկույցում նշվում են ամենաերջանիկ երկրների անունները։

Գրքեր երջանկության մասին խմբագրել

 
Ludovico Antonio Muratori, 1749
  • Tusculan Disputations, by Cicero. Translated by C. D. Yonge
  • Meditations, by Marcus Aurelius. Translated by George Long
  • The Consolation of Philosophy, by Boethius. Translated by H. R. James
  • Keep Happy by Eustace Miles
  • Daniel Gilbert, Stumbling on Happiness, Knopf, 2006.
  • Carol Graham "Happiness Around the World: The Paradox of Happy Peasants and Miserable Millionaires", OUP Oxford, 2009. ISBN 978-0-19-954905-4
  • W. Doyle Gentry "Happiness for dummies", 2008
  • James Hadley, Happiness։ A New Perspective, 2013, ISBN 978-1493545261
  • Joop Hartog & Hessel Oosterbeek "Health, wealth and happiness", 1997
  • Hills P., Argyle M. (2002). "The Oxford Happiness Questionnaire: a compact scale for the measurement of psychological well-being. Personality and Individual Differences". Psychological Wellbeing 33։ 1073–1082.
  • Robert Holden "Happiness now!", 1998
  • Barbara Ann Kipfer, 14, 000 Things to Be Happy About, Workman, 1990/2007, ISBN 978-0-7611-4721-3.
  • Neil Kaufman "Happiness is a choice", 1991
  • Stefan Klein, The Science of Happiness, Marlowe, 2006, ISBN 1-56924-328-X.
  • Koenig HG, McCullough M, & Larson DB. Handbook of religion and health։ a century of research reviewed (see article). New York։ Oxford University Press; 2001.
  • McMahon, Darrin M., Happiness։ A History, Atlantic Monthly Press, November 28, 2005. ISBN 0-87113-886-7
  • McMahon, Darrin M., The History of Happiness։ 400 B.C. – A.D. 1780, Daedalus journal, Spring 2004.
  • Richard Layard, Happiness։ Lessons From A New Science, Penguin, 2005, ISBN 978-0-14-101690-0.
  • Luskin, Frederic, Kenneth R. Pelletier, Dr. Andrew Weil (Foreword). "Stress Free for Good: 10 Scientifically Proven Life Skills for Health and Happiness." 2005
  • Sonja Lyubomirsky "The how of happiness", 2007
  • James Mackaye "Economy of happiness", 1906
  • Lynne McFall "Happiness", 1989
  • Desmond Morris "The nature of happiness", 2004
  • David G. Myers, Ph. D., The Pursuit of Happiness։ Who is Happy—and Why, William Morrow and Co., 1992, ISBN 0-688-10550-5.
  • Niek Persoon "Happiness doesn't just happen", 2006
  • Ben Renshaw "The secrets of happiness", 2003
  • Fiona Robards, "What makes you happy?" Exisle Publishing, 2014, ISBN 978-1-921966-31-6
  • Bertrand Russell "The conquest of happiness", orig. 1930 (many reprints)* Martin E.P. Seligman, Authentic Happiness, Free Press, 2002, ISBN 0-7432-2298-9.
  • Alexandra Stoddard "Choosing happiness – keys to a joyful life", 2002
  • Władysław Tatarkiewicz, Analysis of Happiness, The Hague, Martinus Nijhoff Publishers, 1976
  • Elizabeth Telfer "Happiness : an examination of a hedonistic and a eudaemonistic concept of happiness and of the relations between them...", 1980
  • Ruut Veenhoven "Bibliography of happiness – world database of happiness : 2472 studies on subjective appreciation of life", 1993
  • Ruut Veenhoven "Conditions of happiness", 1984
  • Eric G. Wilson "Against Happiness", 2008
  • Journal of happiness studies։ an interdisciplinary forum on subjective well-being, International Society for Quality-of-Life Studies (ISQOLS), quarterly since 2000
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Երջանկություն հոդվածին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել