Դեյվիդ Հերբերթ Լոուրենս

(Վերահղված է Դեյվիդ Լոուրենսից)

Դեյվիդ Հերբերթ Լոուրենս (սեպտեմբերի 11, 1885(1885-09-11)[1][2][3][…], Eastwood, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 2, 1930(1930-03-02)[4][1][2][…], Վանս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5]), անգլիացի գրող։ «Սպիտակ սիրամարգը» (1911), «Որդիներ ու սիրեկաններ» (1913), «Ծիածան» (1915) և այլ ռեալիստական վեպերում Լոուրենսը սոցիալական թշվառության պատճառը համարում է մարդու և բնության կապը խզող մեխանիկական քաղաքակրթությունը։ Նրան բնորոշ է հետաքրքրությունը անհատի «մասնավոր կեցության» նկատմամբ («Սիրահարված կանայք», 1920, «Կենգուրու», 1923

Դեյվիդ Հերբերթ Լոուրենս
անգլ.՝ David Herbert Lawrence
Ծննդյան անունանգլ.՝ David Herbert Richards Lawrence
Ծնվել էսեպտեմբերի 11, 1885(1885-09-11)[1][2][3][…]
ԾննդավայրEastwood, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 2, 1930(1930-03-02)[4][1][2][…] (44 տարեկան)
Վախճանի վայրՎանս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5]
ԳերեզմանD. H. Lawrence Ranch
Գրական անունLawrence H. Davison
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ, վիպասան, նկարիչ, սցենարիստ և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆոթինգհեմի համալսարան, Նոթինգեմի բարձրագույն դպրոց և Լոնդոնի համալսարան
Ժանրերվեպ, Նովել, պոեզիա և էսսե
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներՈրդիներ և սիրեկաններ, Ծիածանը, Սիրահարված կանայք և Լեդի Չատերլեյի սիրեկանը
Պարգևներ
ԱմուսինFrieda Lawrence?
 D. H. Lawrence Վիքիպահեստում

Իր հայացքների պատճառով Լոուրենսն ունեցել է նաև թշնամիներ ու հաճախակի ենթարկվել քննադատության․ նրա ստեղծագործական աշխատանքը հաճախ ներկայացվել է խեղաթյուրված։ Իր կյանքի երկրորդ կեսը գրողն անցկացրել է աքսորի կամ, ինչպես ինքն է ասել, վայրի ուխտագնացության մեջ։ Իսկ մահանալիս նա վայելել է ոչ ավելին, քան պոռնոգրականության վարպետի համբավ, որն իր տաղանդի զգալի մասն ուղղակի վատնել է։

Կյանքի վաղ շրջանը խմբագրել

Դեյվիդ Լոուրենսը եղել է իր ծնողների՝ հանքափոր Բրինսլի Կոլիերիի և նախկին ուսուցչուհի Լիդիայի (օրիորդական ազգանունը՝ Բիըրդսոլ) չորրորդ երեխան։ Ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով նրա մայրը ստիպված է լինում բանվորություն անել ժանյակների գործարանում։ Լոուրենսի մանկության վաղ տարիներն անցել են Նոթինգեմփշիր կոմսության Իսթվուդ քաղաքում։ Վիկտորիա փողոցի 8 հասցեում գտնվող տունը, ուր ծնվել է գրողը, այժմ ծառայում է որպես Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի տուն-թանգարան։

Վեպերը խմբագրել

Լոուրենսին թերևս մեծ համբավ են բերել "Որդիներ և սիրեկաններ", "Ծիածանը" և "Սիրահարված կանայք" վեպերը։ Իր այս գործերում հեղինակը փորձում է փնտրել և գտնել կյանք արդյունաբերական միջավայրի մեջ։ Նրան մշտապես հուզում է նման միջավայրում առկա հարաբերությունների բնույթը։ Իրատես լինելով հանդերձ՝ Լոուրենսն իր հերոսների մեջ մարմնավորում է անձի իր փիլիսոփայությունը։ Սեռական կյանքի խիստ պատկերավոր արտացոլումը նրա ստեղծագործություններում ցնցող ազդեցություն է ունեցել 20-րդ դարի գրականության մեջ․ դրա արմատներում ընկած են անձնական մտածողությունն ու գոյը։

Լոուրենսի ավելի ուշ շրջանի վեպերից են "Սբ․ Մոուրը", "Կույսը և գնչուն", "Փախուստի դիմած աքաղաղը"։

Նովելները խմբագրել

Լոուրենսի առավել հայտնի նովելներից են "Կապիտանի տիկնիկը", "Աղվեսը", "Զատիկը", "Քրիզանթեմի բույրը", "Արքայադուստրը", "Ճոճվող ձին շահողը", "Ծնունդ առնող երազներ" և "Կինը, որ փախավ ձիով" (գրողի մահից հետո "Կույսը և գնչուն" հրատարակվել է պատմվածքի տեսքով) գործերը։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես 1914թ․ լույս տեսած "Պրուսացի սպան և այլ պատմվածքներ" ժողովածուն։ "Կինը, որ փախավ և այլ պատմվածքներ" ժողովածուում հեղինակը զարգացնում է առաջնորդության թեման, որն արծարծվում է նաև այլ վեպերում, ինչպիսիք են, օրինակ, "Փետրազարդ օձը" և "Ֆեննին ու Էննին"։

Պոեզիան խմբագրել

Արձակ գործերից բացի, Լոուրենսը հեղինակ է նաև 800 չափածո ստեղծագործություն․ դրանց մեծ մասը կարճ բանաստեղծություններ են։

Լոուրենսն այս ձևաչափում սկսել է ստեղծագործել 1904-ից․ նրա վաղ շրջանի բանաստեղծություններից երկուաը՝ "Հին երազներն" ու "Ծնունդ առնող երազները", հրատարակվել են The English Review պարբերականում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Herbert Lawrence (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Black M. H., J.E. Luebering Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Лоренс Дейвид Герберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118570358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 https://www.jstor.org/stable/j.ctt5vkx65

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668