Նոբուհիրո Կիյոտակի
Նոբուհիրո Կիյոտակի (|清滝 信宏|, հունիսի 24, 1955, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։
Նոբուհիրո Կիյոտակի ճապ.՝ 清滝 信宏 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Հարվարդի համալսարան (հունիս 1985) և Տոկիոյի համալսարան (1978) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[1][1] |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Մինեսոտայի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Ծնողներ | հայր՝ Kazuya Kiyotaki? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիա, Տնտեսաչափական ընկերություն[4], Japanese Economic Association? և European Economic Association? |
Կայք | princeton.edu/~kiyotaki/ |
Nobuhiro Kiyotaki Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին Նոբուհիրոն Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1981 թվականին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Իր ուսումը շարունակել է արդեն ԱՄՆ-ում, որտեղ 1985 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան[7]։
1985-1991 թվականներին դասախոսել է տնտեսագիտության ամբիոնում որպես Մադիսոնի Վիսքոնյան համալսարանի դոցենտ։ Զուգահեռ դասախոսություններ է կարդացել Արևմտյան Օնտարիոյի համալսարանում (1987 թվական)։ 1989-1990 թվականներին դասախոսել է Հիտոցուբասի համալսարանում, իսկ 1989-1991 թվականներին՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության ամբիոնում։
1991-1997 թվականներին եղել է Մինեսոտայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, որից հետո հրավիրվել է դասավանդելու որպես Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր մինչև 2006 թվականը։ Զուգահեռ 1995-1996 թվականներին դասախոսություններ է կարդացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության ամբիոնում՝ որպես հրավիրված պրոֆեսոր, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնում՝ 2000-2001 թվականներին։
2005-2006 թվականներին աշխատել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում՝ որպես ավագ տնտեսագետ, իսկ 2006 թվականից՝ որպես խորհրդատու[7]։
2006 թվականին նշանակվել է Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, որտեղ և աշխատում է մինչ օրս։ 2010-2011 թվականներին եղել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր։ Էկոնոմետրիկ հասարակության, Բրիտանական ակադեմիայի, Եվրոպական տնտեսական ասոցիացիայի, Ճապոնական տնտեսական ասոցիացիայի անդամ է, ինչպես նաև Economics Letters գիտական թերթի խմբագրի օգնական[7]։
Thomson Reuters մեդիաընկերությունը մեջբերումների բարձր ցուցանիշների հիման վրա Կիյոտակիին ներառել է Նոբելյան մրցանակի հավանական դափնեկիրների իր ցուցակում[8]։
Հիմնական մտքեր
խմբագրելՆոբուհիրո Կիյոտակին և Օլիվյե Բլանշարը մակրոտնտեսական մոդելավորման ժամանակ մենաշնորհային մրցակցության պարտադիր պայման են սահմանել, որպեսզի հասնեն հարաբերական գների գոյության հետ տեսական համաձայնեցման ավելի իրատեսական և կայուն վիճակի, վերլուծել են այս պայմանների ազդեցությունը համախառն պահանջարկի բազմապատկչի վրա։ Այժմ բոլոր Նոր կեյնսիանյան մոդելները ունեն մենաշնորհային մրցակցության թույլտվություն[9]։
Կիյոտակին Ռենդալ Ռայթի հետ մշակել է Կիյոտակի–Ռայթի մոդելը, որում գումարը մեծացնում է տնտեսական արդյունավետությունը տարբեր տեսակի ապրանքների առևտրի ժամանակ, որոնք չեն կարող վաճառվել բարտերով։ Գումարները պահպանվում են այն ժամանակ, երբ մարդիկ հավատում են, որ դրանք ընդունվելու են այլ մարդկանց կողմից, և եթե եկամտաբերությունը կամ խնայողական ծախսերը պահելու գումարը զգալիորեն ավելի քիչ է, քան նմանատիպ ցուցանիշների այլ ակտիվները (ապրանքները), ապա այդ ակտիվները կարող են օգտագործվել որպես փոխանակման միջոց, նույնիսկ եթե յուրաքանչյուրը համոզված է, որ մյուսները կընդունեն գումարը։ Գումարի համընդհանուր ընդունելիությունը նպաստում է, որ դրանք օգտագործվեն որպես փոխանակման միջոց, նույնիսկ եթե այլ ակտիվները գերազանցում են դրանց թե՛ եկամտաբերությամբ, թե՛ խնայողությունների վրա պահպանման ծախսերով[10]։
Կիյոտակին Ջոնն Մուրի հետ մշակել է Կիյոտակի-Մուրի մոդելը, որը ցույց է տալիս, թե ինչպես տնտեսության փոքր ցնցումները կարող են ամրապնդվել մեծ տատանումների միջոցով անշարժ գույքի գների փոխկապակցվածության և վարկի մատչելիության սահմանափակումների միջոցով[11][12]։
Կիյոտակին Ճապոնիայի կառավարության համար իր հանձնարարականներում պաշտպանել է այն տեսակետը, որ բյուջետային ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է կրճատել ծախսերը, այդ թվում՝ սոցիալական՝ ավելացնելով կենսաթոշակային տարիքը, ինչպես նաև բարձրացնելով սպառողական հարկը[13]։
Մրցանակներ
խմբագրելԿիյոտակին իր մատուցած նշանակալից ծառայությունների համար արժանացել է հետևյալ մրցանակներին[7]․
- 1997 — Ճապոնիայի տնտեսագիտական ասոցացիայի Նակահարի մրցանակ
- 1999 — Եվրոպայի տնտեսագիտական ասոցացիայի Յուրյո Յանսոն մրցանակ
- 2010 — Ֆինանսական տնտեսագիտության բնագավառում հետազոտությունների զարգացման խթանման հիմնադրամի (FARFE) Սթիվեն Ռոսսի մրցանակ[14]
- 2010 — Thomson Reuters մրցանակ՝ Կիյոտակի-Մուրա մոդելի համար[8]
Մատենագիտություն
խմբագրել- Blanchard O., Kiyotaki N. Monopolistic Competition and the Effects of Aggregate Demand Արխիվացված 2021-09-17 Wayback Machine. American Economic Review (1987) 77 (4): 647-66.
- Kiyotaki N.; Wright R. On Money as a Medium of Exchange. Journal of Political Economy (1989). 97 (4): 927-54.
- Kiyotaki N., Wright R. A Search-Theoretic Approach to Monetary Economics. American Economic Review (1993). 83 (1): 63-77. JSTOR 2117496.
- Kiyotaki N., Matsui A., Matsuyama K. Toward a Theory of International Currency. The Review of Economic Studies (1993) 60 (2): 283—307.
- Kiyotaki N., Moore J. H. Credit Cycles. Journal of Political Economy (1997) 105 (2): 211—248.
- Kiyotaki N. Credit and Business Cycles The Japanese Economic Review Vol. 49 No. 1 March 1998
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.princeton.edu/~kiyotaki/
- ↑ https://www.jeaweb.org/awards/awardsnakahara
- ↑ https://www.eeassoc.org/doc/upload/List_of_Past_Winners20150316092045.pdf
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ https://www.asahi.com/articles/ASNBW31LDNBRUCVL00X.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Биография Нобухиро Киётаки // сайт Принстонского университета.
- ↑ 8,0 8,1 ScienceWatch Home Hall of Citation Laureates.
- ↑ Fujiwara I.,Hara N.,Hirose Y.,Teranishi Y. The Japanese Economic Model: JEM // Bank of Japan Working Paper Series. — 2004. — № 04-E-3.
- ↑ Гринэуэй Д., Блини М., Стюарт И. Панорама экономической мысли конца XX столетия // СПб.:Экономическая школа. — 2002. — Т. 2. — ISBN 5-900428-67-2.
- ↑ Nicola Viegi Monetary Economics Credit Cycles - The Kiyotaki Moore Model // University of Pretoria. — 2010.
- ↑ Pablo Kurlat Kiyotaki and Moore. — 2013. — № Econ 235. Архивировано из первоисточника 13 Ապրիլի 2018.
- ↑ Нобухиро Киётаки Лекция "Землетрясение и государственные финансы Японии" // РЭШ. — 2011.
- ↑ FARFE Press Release Announcing the Second Ross Prize.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոբուհիրո Կիյոտակի» հոդվածին։ |