Նոբուկո Իմեյ
Նոբուկո Իմաիան (անգլերեն՝ Nobuko Imai, ճապոներեն՝ 今井信子, մարտի 18, 1943[1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի հանրահայտ ալտահարուհի է։
Նոբուկո Իմեյ ճապ.՝ 今井信子 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1943[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Եյլի համալսարան, Տոհո Քաուկեն երաժշտական դպրոց և Toyo Eiwa Jogakuin? |
Մասնագիտություն | վիոլինահար, համալսարանի դասախոս և կոնցերտմայստեր |
Աշխատավայր | Ամստերդամի կոնսերվատորիա և Դետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբում սովորում է Տոհոյի երաժշտական դպրոցում, այնուհետև վարպետանում է Յեյլի համալսարանում և Ջուլլիարդի դպրոցում։ Գրավելով Ժնևի և Մյունխենի մրցույթների առաջին մրցանակները նա սկսում է իր սոլո կարիերան 1969 թվականից։ Այժմ Իմաիանը տալիս է վարպետության դասեր, դասավանդում է միաժամանակ տարբեր կոնսերվատորիաներում։ Նա տարվա մեջ մի քանի անգամ վերադառնում է Ճապոնիա և այնտեղ մասնակցում է տարբեր մրցույթների, որպես ժյուրի։
Նա ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոնդոնիկ Սիմֆոնիկ Նվագախումբ, Ստոկհոլմի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Չիկագոյի սիմֆոնիկ Նվագախումբ, Բոստոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, Ռադիո Ֆրանսի Ֆիլհարմինիկ Նվագախումբ և այլն։
Որպես կամերային երաժշտության կատարող հանդես է եկել Իսահակ Շտերնի, Իթցակ Պերլմանի, Գիդոն Կրեմերի, Յո-Յո Մայի և այլ կատարողների հետ։ Նոբուկո Իմաիան նվագում է 1690 թվականի Անդրեա Գվարներիի պատրաստած ալտը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134414063 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.