Իսահակ Շտեռն
Այզեկ (Իսահակ) Ստեռն (անգլ.՝ Isaac Stern, հուլիսի 21, 1920[1][2][3][…], Կրեմենեց, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] - սեպտեմբերի 22, 2001[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ջութակահար։ 1921 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1930-1937 թվականներին սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում Ն․ Բլինդերի, 1937 թվականին՝ Նյու Յորքում Լ․ Փերսինգերի մոտ։ 1937 թվականին ելույթ է ունեցել Նյու Յորքում, այնուհետև հյուրախաղերով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում։
Իսահակ Շտեռն | |
---|---|
Շտեռնը իր 60-րդ տարելիցին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Isaac Stern |
Ծնվել է | հուլիսի 21, 1920[1][2][3][…] Կրեմենեց, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2001[1][2][3][…] (81 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր և գրող |
Գործիքներ | ջութակ և Q88607662? |
Կրթություն | Սան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա (1931) |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Նորա Կեյ |
Պարգևներ | [5] Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? [6] և |
Isaac Stern Վիքիպահեստում |
Մասնակցում է եվրոպայի և ամերիկայի երաժիշտների փառատոներին։ 1950-ական թվականներից նվաճել է աշխարհի խոշորագույն ջութակահարներից մեկի համբավ։ Նրան բնորոշ են գեղարվեստական մեծ ընդհանրացումներ, մեկնաբանման պարզություն, երգեցիկ տոնի գեղեցկություն, անթերի վիրտուոզ վարպետություն։
Կենսագրություն
խմբագրելԻսահակ Շտերնը ծնվել է Ուկրաինայում, բայց նա մի քանի ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։ Նրա երաժշտական տաղանդը շուտ աչքի է ընկնում։ Իր առաջին դասերը առնում է մորից։ Այնուհետև սովորում է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում՝ Լուի Փերսինգերի դասարանում։ Իր առաջին մենահամերգը նվագում է 16 տարեկան հասակում։
Իր ամբողջ կյանքի ընթացքում նա եղել է կամերային երաժշտության կատարող և հանդես է եկել տարբեր կատարողների հետ։ 1960-ական թվականներին Շտերնի ուժերով Նյու Յորքյան Քարնեջի Հոլը շարունակում է իր գործունեությունը և չի քանդվում, ինչպես այն նախաձեռնվել էր։ Այս առիթով էլ այս համերգասրահի ամենամեծ դահլիճը անվանվել է Իսահակ Շտերն։
Շտերնի շնորհիվ բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ կարողացել են ասպարեզ դուրս գալ և սեփական կարիերա ունենալ։ Այդ երաժիշտներից են ջութակահարներ Իթցակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Շլոմո Մինցը, թավջութակահար Յո-Յո Ման և այլք։
Նա նաև ակտիվ երաժշտական գործունեություն է վարել իր հայրենիք Իսրայելում և բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպել։
Բացի ջութակահար լինելուց Շտերնը զբաղվել է նաև դիրիժորությամբ։
Գործիքներ
խմբագրելՇտերնը իր կյանքի ընթացքում նվագել է տարբեր գործիքներ։ Դրանք հիմնականում պատկանում են իտալական վարպետների ձեռքի աշխատանքին։ Նա նվագել է Գվարների ընտանիքի տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ գործիքներ։ Ունեցել է նաև Ստրադիվարիուսի ջութակներ։ Բայց իր ամենանախընտրելի գործիքը եղել է Գվարներիուս դել Ջեզուի "Իսայի Գվարներիուս" գործիքը, որը ժամանակին պատկանել է մեկ այլ փայլուն ջութակահարի՝ Օժեն Իսայիին։
Այսօր Շտերնի նվագած Գվարնաերիուսներից մեկը պատկանում է ֆրանսիացի ջութակահար Ռենո Կապյուսոնին։
Կատարումներ
խմբագրելԻսահակ Շտերնը իր համերգային կատարումներից բացի թողել է նաև մի շարք ձայնագրություններ, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆելիքս Մենդելսոնի, Յոհաննես Բրամսի բոլոր կոնցերտները։ Նա կատարում էր նաև մոդերն երաժշտություն և իր նվագացանկի մեջ է նաև ներառել Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Սամուել Բարբերի, Լեոնարդ Բերնշթայնի կոնցերտները։
Շտերնը վեց անգամ արժանացել է ամերիկյան Գրեմմի մրցանակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ San Francisco African American Historical & Cultural Society, Holocaust Center of Northern California, National Japanese American Historical Society Sixty-two heroes and pioneers of the Western Addition — San Francisco: San Francisco Redevelopment Agency, 2000. — 77 p.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/isaac-stern/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Շտեռն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 121)։ |