Անդրեա Գվարների
Անդրեա Գվարների (իտալերեն՝ Andrea Guarneri, հունիս 1626, Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա - դեկտեմբերի 7, 1698, Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա), իտալացի ջութակագործ վարպետ, երաժիշտ, աղեղնավոր երաժշտական գործիքներ պատրաստելու ասպարեզում հռչակված Գվարների տոհմի հիմնադիր։ Եղել է մեծահամբավ ջութակագործ վարպետ Նիկոլո Ամատիի լավագույն աշակերտը և մեծագույն ջութակագործ վարպետներից մեկը համարվող Բարտոլոմեո Ջուզեպե Գվարներիի (Bartolomeo Giuseppe Guarneri, del Gesù) պապը, ում փոխանցել է իր արհեստի նրբություններն ու գաղտնիքները[1]։ Նրա պատրաստած գործիքներով են նվագել բազմաթիվ անվանի ջութակահարներ, այդ թվում՝ Էմմի Վերհեյը, Քեննեթ Ռոուզը, Դաիսին Կասիմոտոն[2], Ուիլյամ Հագենը, Դևիդ Սոյերը[3], Ամիթ Փելեդը...
Անդրեա Գվարների | |
---|---|
Ծնվել է | հունիս 1626 |
Ծննդավայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1698 (72 տարեկան) |
Մահվան վայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա |
Մասնագիտություն | ջութակ ստեղծող և նվագարանների վարպետ |
Երեխաներ | Giuseppe Giovanni Battista Guarneri? և Pietro Giovanni Guarneri? |
Ստորագրություն | |
Andrea Guarneri Վիքիպահեստում |
Անդրեա Գվարներիի պատրաստած գործիքները ներկայումս նույնքան բարձր են գնահատվում, որքան Անտոնիո Ստրադիվարիինն ու Նիկոլո Ամատիինը[1]։ Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում հաշվվում են 250 ջութակ և 14 թավջութակ, որոնք Անդրեա Գվարներին պատրաստել է 1641 - 1664 թվականների միջակայքում։
Կենսագրություն
խմբագրելԱնդրեա Գվարներիի ընտանիքի, տոհմի, ծագման մասին չափազանց քիչ բան է հայտնի[4]։ Ստույգ հայտնի է, որ նա ծնվել է 1626 թվականին, Կրեմոնայում։ Հայտնաբերվել են այդ ժամանակներում փայտի վրա կատարված փորագրություններ, որոնցում հանդիպում է Նիկոլո Ամատիի հարևանությամբ ապրած ոմն Giovanni Battista Guerine-ի անունը։ Ենթադրվում է, որ դա կարող է լինել Գվարնիրի անվան տարբերակներից։ 1641 թվականից Պատանի Անդրեան ապրել է Նիկոլո Ամատիի մոտ և աշակերտել է նրան։ Հավանաբար այդ ընթացքում նրան ընկերակցել են Ֆրանչեսկո Ռուջերին և Անտոնիո Ստրադիվարին, ովքեր մոտավորապես այդ նույն ժամանակաշրջնում նույնպես աշակերտել են Ամատիին[5]։
Տես նաև
խմբագրել- Նիկոլո Ամատի (1596—1684) — Իտալիա
- Անտոնիո Ստրադիվարի (1644—1737) — Իտալիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t. 1, Ch. Delagrave, 1878, P.
- ↑ «Daishin Kashimoto». IMG Artists. IMG Artists. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Steinhardt, Arnold (1998). Indivisible by Four: A String Quartet in Search of Harmony. New York: Farrar, Straus & Giroux. էջ 262. ISBN 0-374-23670-4.
- ↑ Henley, William (1973). The Universal Dictionary of Violin and Bow Makers.
- ↑ Kennedy, Michael (1996). The Concise Oxford Dictionary of Music.
Գրականություն
խմբագրել- William Henley, The Universal Dictionary of Violin and Bow Makers, Brighton, Amati, 1973
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Գվարների» հոդվածին։ |