Դարբինյան Նշան Ավագի (մայիսի 10, 1922(1922-05-10), Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 1, 1996(1996-11-01) կամ փետրվարի 27, 1945(1945-02-27), Վաղարշապատ), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի ավագ սերժանտ։

Նշան Դարբինյան
Ծնվել էմայիսի 10, 1922(1922-05-10)
ԾննդավայրՀայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էնոյեմբերի 1, 1996(1996-11-01) (74 տարեկան) կամ փետրվարի 27, 1945(1945-02-27) (22 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ
ԳերեզմանՎաղարշապատ
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

1941 թվականի հուլիսին մեկնել է ռազմաճակատ։ Ավարտել է Նիժնի Տագիլի տանկային դպրոցը (1942)։ Կռվել է Ստալինգրադյան և Առաջին բելառուսական ռազմաճակատներում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի ճակատամարտին։ 49-րդ տանկային բրիգադի 3-րդ գումարտակի կազմում (որպես մեխանիկ-վարորդ)։ Դարբինյանը 1945 թվականի հունվարին աչքի է ընկել լեհական Ինովրոցլավ քաղաքի համար մղված մարտերում և արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով։

ԳրականությունԽմբագրել

  Նշան Դարբինյան «Երկրի հերոսներ» կայքում

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. ։
  • Герои Советского Союза։ Краткий Биографический словарь. Воениздат, 1987 год.
  • Книга о героях. Ереван, 1985. стр 123—124
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313