«Նյույորքյան րոպե» (անգլ.՝ New York Minute), 2004 թվականի ամերիկյան երիտասարդական կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Դեննի Գորդոնը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մերի-Քեյթ և Էշլի Օլսենները։

Նյույորքյան րոպե
անգլ.՝ New York Minute
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար և կինոկատակերգություն
Թվականմայիսի 1, 2004[1] և օգոստոսի 5, 2004[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Գորդոն[3][4][5]
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի, Մերի-Քեյթ Օլսեն և Էշլի Օլսեն
ԴերակատարներՅուջին Լևի[4][5][6], Էնդի Ռիխտեր[6], Ռայլի Սմիթ[6], Ջարեդ Պադալեկի[5][6], Darrell Hammond?[6], Անդրեա Մարտին[6], Բոբ Սագետ[6], Jonathan Wilson?[6], Պիեռ Բուվիե[6], Arnold Pinnock?[6], Ֆրենկ Ուելքեր[6], Մերի-Քեյթ Օլսեն[4][5][6], Էռնեստ Բորգնայն, Դրյու Պինսկի[6], Էշլի Օլսեն, Հ․ Ջոն Բենջամին[7] և Simple Plan
ՕպերատորԳրեգ Գարդիներ
ԵրաժշտությունՋորջ Ս․ Քլինթոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունDualstar? և Warner Bros.
Տևողություն91 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ21 289 826 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմում նկարագրվում է 17-ամյա երկվորյակ քույրերի՝ Ջեյն և Ռոքսանա Ռայանների մեկ օրվա պատմությունը, որը տեղի է ունենում քույրերի հետ Նյու Յորքում։ Պերֆեկցիոնիստուհի Ջեյնը (Էշլի Օլսեն), որը երազում է ավարտել Օքսֆորդի համալսարանը, պատրաստվում է կարևոր ճառ արտասանել մրցույթի ժամանակ, այն դեպքում, երբ խռովարար Ռոքսին (Մերի-Քեյթ Օլսեն) ձգտում է ներկա լինել անդերգրաունդ ռոք խմբի տեսահոլովակի նկարահանումներին, որպեսզի փոխանցի իր դեմոձայնագրությունը։ Սակայն աղջիկների պլանները ձախողվում են Ջեյնի օրագրի պատճառով, որը նա չէր թողնում ոչ մի րոպե։ Աղջիկները որոշում են միավորվել։ Պատահական նրանք հայտնվում են երաժշտական շուկայում մութ գործարքների մեջ։ Նրանց հետապնդում է դպրոցահասակներով զբաղվող ոստիկանը (Ռոքսիի դասերից բացակայելու պատճառով), վարձու մարդասպանները, քաղաքական գործիչները։ Նրանց մեղադրում են սենատորի շանը գողանալու մեջ։ Աղջիկներն ընկնում են բազմաթիվ փորձությունների մեջ․ կոյուղիներով ճանապարհորդություն, պրոֆեսիոնալ վարսավիրանոց, լիմուզինից փախուստ, գաղտնի ներթափանցում սենատորի սենյակ, գաղտնի չիպի հայտնաբերում… Բացի այդ, փորձությունների շղթայում նրանց հաջողվում է սիրային հարաբերություններ ունենալ սենատորի որդու Թրեյի (Ջարեդ Պադալեկի) և գեղեցիկ առաքիչ հեծանվորդի հետ։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Դեր
Էշլի Օլսեն Ջեյն Ռայան Ջեյն Ռայան
Մերի-Քեյթ Օլսեն Ռոքսի Ռայան Ռոքսի Ռայան
Էնդի Ռիխտեր Բենի Բենգ Բենի Բենգ
Ջարեդ Պադալեկի Թրեյ Լիփթոն Թրեյ Լիփթոն (Սենատոր Աննա Լիփթոնի որդին)
Ռայլի Սմիթ Ջիմ Ջիմ (առաքիչ)
Անդրեա Մարտին Աննա Լիմփթոն Սենատոր Աննա Լիմփթոն Թրեյ Լիփթոնի մայրը
Դարել Հեմոնդ ՄըքԳիլ ՄըքԳիլ
Դրյու Պինսկի Ռայան Բժիշկ Ռայան
Ալանա Օնգ
Մերի Բոնդ Դևիս
Բոբ Սագեթ
Ջեք Օսբորն Ջասթին Ջասթին
Յուջին Լևի Լոմաքս Լոմաքս
Նիլ Քրոուն Ստրաուս Սպա Ստրաուս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել