Ռայլի Սմիթ (անգլ.՝ Riley Smith, ապրիլի 12, 1978(1978-04-12)[1], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է հեռուստատեսային իր դերերով, մասնավորապես «24», «Նոր Ժաննա դ'Արկ», «90210», «Իրական արյուն» և «Առաքյալները» հեռուստասերիալներում։ Բացի այդ, Ռայլին մարմնավորել է «Դրայվ» և «Ռադիոալիք» հեռուստասերիալների գլխավոր հերոսներին։

Ռայլի Սմիթ
Ծնվել էապրիլի 12, 1978(1978-04-12)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՍիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և երգիչ
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Սմիթի ծնողներն են Ռուս և Ռոքսանա Սմիթները։ Նա ծնվել է ԱՄՆ Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում և մեծացել Այովայի Մարիոն քաղաքում[3]՝ ծնողների ձիաբուծական ռանչոյում[4]։ Նա դարձել է հմուտ հեծյալ, պատանեկան հասակից մասնակցել ձիասպորտի մրցումների[5]։

Երբ Ռայլին 15 տարեկան էր, Ամերիկյան արշավաձիերի ասոցիացիայի համաշխարհային երիտասարդական առաջնության ժամանակ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[5], իսկ 16 տարեկանում դարձել նույն մրցույթի հաղթող[3]։ Երբ Ռայլին 17 տարեկան էր, ընտրվել է 50 000 անդամ ունեցող Ամերիկյան արշավաձիերի երիտասարդական ասոցիացիայի նախագահ՝ դառնալով երիտասարդական ասոցիացիայի ամենաերիտասարդ ղեկավարը[3][6]։

1997 թվականին ավարտել է Ալբունեթի ավագ դպրոցը։ Սկզբնական շրջանում Ռայլին մտադիր էր իր բարձրագույն կրթությունը շարունակել ձիասպորտի ոլորտում[3][4], բայց Սիդար Ռեփիդսի Վեսթդեյլ մոլում «բացահայտվել» է տաղանդներ փնտրող սկաուտի կողմից[7]։ Ռայլին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Մոդելների և տաղանդների միջազգային ասոցիացիայի համաժողովին[4]։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել Tommy Hilfiger ընկերության հետ՝ դառնալով ընկերության գովազդային դեմքը[4][8][9]։ Աշխատած գումարը նա օգտագործել է դերասանական դասընթացների մասնակցելու համար[3][10]։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսային աշխատանք խմբագրել

Հիլֆիգերի նկարահանումներից երեք ամիս անց, Սմիթը մեկնել է Լոս Անջելես՝ մասնակցելու The WB Television Network-ի պիլոտային սերիալներից մեկի փորձնական նկարահանումներին[11][12], սակայն պիլոտային սերիան չգոհացրեց հեռուստատեսության ղեկավարությանը և այն եթեր դուրս չեկավ։ Հետագայում, նա մասնակցել է 8 փրայմ թայմ հեռուստասերիալների պիլոտային սերիաներին և երեք հեռուստասերիալներում մարմնավորել երկրորդական դերեր։

Սմիթը երկրորդական դերեր է մարմնավորել CBS«Նոր Ժաննա դ'Արկ», Fox«24» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Քայլ Սինգերին[11], WB-ի «Հավերժական ամառ» և NBC-ի «Այլանդակները և խելագարները» հեռուստասերիալումներում։ 2007 թվականին նա նկարահանվել է նաև «Դռայվ» հեռուստասերիալում։ Սմիթը մարմնավորել է Դին Թելոնի դերը «Մոտոքրոս» ֆիլմում, որի արտադրությամբ զբաղվել է Disney Channel-ը։

2008 թվականին Սմիթը միացել է Կինոյի և հեռուստատեսության ակադեմիային՝ ստեղծելու առցանց կրթական հոլովակներ երեխաների և դեռահասների համար, որոնք հետաքրքրված էին կինոարտադրության ոլորտով[4]։ 2009 թվականին նա նկարահանվել է «Ոգիների հետ խոսողը» հեռուստասերիալի սերիաներից մեկում, որտեղ նկարահանվում էր նաև Ջենիֆեր Լավ Հյուիթը։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «90210» հեռուստասերիալի 7 սերիաներում՝ մարմնավորելով Ռայլի Ուոլեսին։

2014 թվականին Սմիթը նկարահանվել է HBO«Իրական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Քեյթի դերը։ 2015 թվականին նա մարմնավորել է Մարկուս Քենի դերը՝ ABCՆեշվիլ երաժշտական հեռուստասերիալում, իսկ 2016 թվականին էլ CW-ի «Ռադիոալիք» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Ֆրենկ Սալիվանին։

Կինոարդյունաբերություն խմբագրել

Սմիթը նկարահանվել է «Սարդերի հարձակումը», «Ոչ մանկական ֆիլմ», «Ռադիո», «Նյույորքյան րոպե», «Ձգտիր հաջողության» և Սանդենս կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակի նոմինանտ «Զինամթերք» ֆիլմերում[13]։

«Նյույորքյան րոպե» ֆիլմում Ռայլին և նրա խաղընկեր Ջարեդ Պադալեկին ընտրվել են գլխավոր դերասաններ Մերի-Քեյթ և Էշլի Օլսենների կողմից[11]։ Ջիմի դերը մարմնավորելուց հետո, սիրահարված լինելով Էշլիի կերպարին՝ Ջեյնին, խոստովանել է, որ չի կարողանում քույրերին միմյանցից տարբերակել[14]։

«Ռադիո» ֆիլմում Սմիթը մարմնավորել է Ջոնի Քլեյի դերը[7]։ Այդ դերի համար 2005 թվականին նա արժանացել է «CAMIE» մրցանակի[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1013973585 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Riley Smith». Hollywood.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rasdal, Dave (2001 թ․ փետրվարի 6). «Marion's Riley Smith starting out strong in Hollywood». The Gazette (Cedar Rapids).
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 McGlothlen, John (2008 թ․ մարտի 14). «Actor from E. Iowa to create online educational series for youth interested in show biz». The Gazette (Cedar Rapids). Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  5. 5,0 5,1 Lucas, Marlene (1993 թ․ օգոստոսի 26). «Riley Smith proves he's a winner». The Gazette (Cedar Rapids). Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  6. Sauerberg, George (1996 թ․ փետրվարի 1). «More than just competition». The Gazette (Cedar Rapids). Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  7. 7,0 7,1 «Former E. Iowan Riley Smith relished 'Radio' role». The Gazette (Cedar Rapids). 2003 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  8. Thomas, Karen (2004 թ․ փետրվարի 5). «2004's letter-perfect men». USA Today. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  9. «Riley Smith bio». filmreference.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  10. «Riley Smith Biography». BuddyTV. 2007 թ․ ապրիլի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Riley Smith – Biography». TVGuide.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  12. Sterngold, James (1999 թ․ մայիսի 17). «For All the TV Pilots, There's Just Not Enough Youth to Go Around». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  13. «Iowa native Smith adds music to his Hollywood repertoire». The Gazette (Cedar Rapids). 2007 թ․ հուլիսի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  14. «Actor Reports No Worries With Olsens». The Vindicator. Google News Archive. 2004 թ․ մայիսի 9. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  15. «The 2005 CAMIES». CAMIE Awards. 2008 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել