Նիննան Սանտեսսոն

շվեդ նկարիչ և քանդակագործ

Գերտրուդա Պաուլինա (Նիննան) Սանտեսսոն (շվեդ.՝ Gertrud Paulina (Ninnan) Santesson, դեկտեմբերի 14, 1891(1891-12-14)[1], Fjärås church parish, Շվեդիա[1] - հունվարի 14, 1969(1969-01-14)[1], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ և քանդակագործ։

Նիննան Սանտեսսոն
Ի ծնեշվեդ.՝ Gertrud Paulina Santesson
Ծնվել էդեկտեմբերի 14, 1891(1891-12-14)[1]
ԾննդավայրFjärås church parish, Շվեդիա[1]
Վախճանվել էհունվարի 14, 1969(1969-01-14)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[2]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1913)[1], Կոլարոսսիի ակադեմիա[3] և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և գծանկարիչ
ՈւսուցիչՍիգրիդ Բլոմբերգ
ԱմուսինBertel Bertel-Nordström?[1]
ԶավակներLena Santesson-Carlson?
 Ninnan Santesson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիննան Սանտեսսոնը ծնվել է 1891 թվականին, Չուլյոհոլմ կալվածքում։ Նրա մանկությունն անցել է Սյոդերմանլանդի Մելբիի (Mälby) կալվածքում։ Երբ աղջիկը 12 տարեկան էր, հայրը մահացել է, իսկ մայրը երեխաների հետ տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այստեղ Նիննան առաջին անգամ զբաղվել է քանդակագործությամբ Սիգրիդ Բլոմբերգի ղեկավարությամբ, իսկ 1911 թվականին ընդունվել է Արվեստի թագավորական ակադեմիա։ Դրանից հետո նա ուսումը շարունակել է Փարիզում` Կոլարոսի ակադեմիայում և Գրանդ Շոմերում Անտուան Բուրդելի ղեկավարությամբ։ Այդ ժամանակ Փարիզում սովորում էին նրա մյուս հայրենակիցները՝ Սիրի Դերկերտը, Աննա Պետրուս-Լյուտկենսը, Լիզա Բերգստանդը[4]։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Նիննան բազմիցս այցելել է Լուվր, որտեղ խորապես տպավորված էր եգիպտական և ասորական արվեստով։ Հետագայում նա երկու անգամ այցելել է Փարիզ, 1940-ականների վերջին՝ իր համար հայտնաբերելով Ժերմեն Ռիշիեի քանդակները և 1950-ականներին, երբ որոշ ժամանակ աշխատել է Օսիպ Ցադկինի արվեստանոցում[5]։

 
«Աղջիկն ու շունը» քանդակը (Flicka med hund)
 
Գյոթեբորգի Մաստուգ եկեղեցու խորանը

Մեկուկես ամիս Ալժիրում անցկացնելուց հետո, Նիննան Սանտեսսոնը վերադարձել է Շվեդիա։ Ստոկհոլմի Նկարիչների տանը կայացել է նրա և ֆինն նկարիչ Էնգելբերտ Բերտել-Նորդստրյոմի համատեղ ցուցահանդեսը, որի հետ նա ամուսնացել է 1917 թվականին[4]։

Սանտեսսոնի մոնումենտալ աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Գյոթեբորգում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր նրա մայրը։ Նրա առաջին աշխատանքը Լորենսբուրգում գտնվող Ֆորսբերգի հյուպատոսի վիլլայի ձևավորման պատվերն էր։ 1916 թվականին նա աշխատել է բանաստեղծ Վիկտոր Ռյուդբերգի հուշարձանի վրա, որը տեղադրվել է տաս տարի անց։ Բացի այդ, նա զոհասեղան պատրաստեց Գյոթեբորգի Մաստուգ եկեղեցու համար։ Կաղնուց փորագրված փայտե քանդակները պատրաստել էր նրա ամուսինը[4]։

1933 թվականից Նիննան Սանտեսսոնը մեծ ձևերից անցում է կատարել փոքր ձևերի և սկսեց աշխատել այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են կավը, թրծակավը և բրոնզը։ Նրա քանդակների համար հաճախ որպես բնորդներ ծառայում էին ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը՝ Լենան և ընկերները, հիմնականում Նաիմա Վիֆստրանդը և Մարիաննա Ֆրեստադիուսը (Նիննան Սանտեսսոնը ստեղծել է նրա 48 կիսանդրի)։ Սանտեսսոնի արվեստանոցում հաճախ աշխատում էին Բերտա Հանսսոնը և Սիրի Դերկերտը, իսկ Մայ Բրինգը, ով այդ ժամանակ կորցրել էր տեսողությունը, ծառայում էր որպես բնորդ[4]։

Ամուսնալուծությունիցհետո Նիննան Սանտեսսոնը 1930-ական թվականներին Նաիմա Վիֆստրանդի հետ միասին 5 տարի անցկացրել է Լոնդոնում։ 1940-ականներին նա օգնել է նացիստական Գերմանիայից փախստականներին, մասնավորապես, Բերտոլդ Բրեխտը և իր ընտանիքն ապրում էին նրա հետ։ Սանտեսսոնը համագործակցել է նաև Նորվեգական Դիմադրության շարժման հետ և լրտեսության համար երկու տարի անցկացրել շվեդական բանտում։ 1951 թվականին Սիրի Դերկերտի հետ միասին այցելել են Խորհրդային Միություն։ Նրա հերթական ցուցահանդեսը տեղի է ունեցել միայն 1960 թվականին՝ Մայա Բրոտենի և Անն Մարգրետ Դալկվիստ-Լյունբերգի հետ միասին[4]։

Նիննան Սանտեսսոնը մահացել է Ստոկհոլմում 1969 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gunilla Pagés: ’’Ninnan Santesson’’ i Louise Robbert (red): ’’Den otroliga verkligheten – 13 kvinnliga pionjärer’’, Carlssons Bokförlag, Borås 1994, ISBN 91-7798-882-5
  • Vem är det : Svensk biografisk handbok 1963, red. Ingeborg Burling, P. A. Norstedt & Söners Förlag, Stockholm 1962 s. 944
  • Sveriges befolkning 1900, (CD-ROM, version 1.02, databasdatum 2006-08-25) Sveriges Släktforskarförbund 2006
  • Sveriges dödbok 1947-2003, (CD-ROM version 3.0), utgiven av Sveriges Släktforskarförbund 2005

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Сайт, посвящённый художнице» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  • Irja Bergström. «Gertrud Paulina (Ninnan) Santesson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • Maria Görts. «G Paulina (Ninnan) Santesson». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիննան Սանտեսսոն» հոդվածին։