Բերտա Հանսսոն

շվեդ նկարչուհի

Բերտա Էլիզաբետ Հանսսոն (շվեդ.՝ Berta Elisabet Hansson, հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2], Hammerdal church parish, Շվեդիա[1][2] - սեպտեմբերի 3, 1994(1994-09-03)[1], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Բերտա Հանսսոն
շվեդ.՝ Berta Elisabet Hansson
Ծնվել էհունիսի 23, 1910(1910-06-23)[1][2]
ԾննդավայրHammerdal church parish, Շվեդիա[1][2]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1994(1994-09-03)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[3]
Մասնագիտություննկարչուհի և տեքստիլ նկարչուհի
 Berta Hansson (artist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բերտա Հանսսոնը ծնվել և մեծացել է Համմերդալում, եկեղեցու սպասավոր Դանիել Հանսսոնի և նրա կնոջ՝ Բրիտայի ընտանիքում։ Մայրը մահացել է տուբերկուլյոզից, երբ Բերտան դեռ 16 տարեկան էր։ Բերտա Հանսսոնը հաճախել է Սիգտունայի պետական դպրոց, որտեղ սովորել է արվեստ և գրականություն։ Այնուհետև, հոր պնդմամբ, որը հավատում էր, որ դպրոցական ուսուցչի մասնագիտությունը կօգնի դստերն ապահովել իրեն, նա ընդունվել է ուսուցիչների դասընթացներ, որն ավարտել է 1934 թվականին։ 1935 թվականին Բերտան սկսել է աշխատել Վեստերբոթենի գյուղական դպրոցում որպես ուսուցիչ և տաս տարի մնացել այդ պաշտոնում[4]։

Բերտա Հանսսոնը սկսել է գրել և նկարել ուսուցչական կարիերայի մեկնարկից անմիջապես առաջ։ 1940 թվականին որոշ ժամանակ սովորել է Ստոկհոլմի Օտտո Շյոլդի անվան արվեստի դպրոցում։ Այնուհետև վերադարձել է գյուղ, բայց մի քանի տարի անց նրա աշխատանքները նկատել է նկարիչ և գրող Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը և 1943 թվականին Ստոկհոլմում անցկացվել է Բերտա Հանսսոնի անհատական ցուցահանդեսը։ Այստեղ հիմնականում ներկայացված էին երեխաներին պատկերող նկարներ, որը նկարչի սիրած սյուժեն էր։ Քննադատների կարծիքները բաժանվեցին, ոմանք գտան, որ Հանսսոնի ստեղծած մանկական դիմանկարները տգեղ են` ընդհուպ նման են ծաղրանկարների, մյուսները նշել էին դրանց ինքնատիպությունն ու գեղարվեստական ոճը[4]։

1950-1960-ական թվականներին Բերտա Հանսսոնը բնակվել է Ստոկհոլմի Գրյոնդալ արվարձանում։ Նրա մտերիմ ընկերներն էին գրողներ Վալտեր Լյունգկվիստը և Սառա Լիդմանը, որոնք ամրապնդում էին Բերտայի երկար տարիների հետաքրքրությունը գրականության նկատմամբ։ 1950-ականների սկզբին Հանսսոնը մոտ մեկ տարի անցկացրեց Հարավային Աֆրիկայում, որտեղ էլ տուժեց ռասայական խտրականության քաղաքականությունից։ Նա խորապես հետաքրքրվում էր բնիկ բնակչության մշակույթով ու կենցաղով և այն ամենը, ինչ տեսնում էր պատկերում էր նկարներում։ Վերադառնալով Շվեդիա՝ նա սկսեց ստեղծագործել քաղաքական թեմաներով, որոնցից շատերը նվիրատվություն էր կատարում ապարտհեյդի դեմ շվեդական շարժմանը։ Բացի այդ, նա կազմակերպել է դրամահավաք` աֆրիկացի կանանց օգնելու համար[4]։

Բերտա Հանսսոնի արվեստի հիմնական թեման մշտապես եղել են երեխաները՝ լուրջ, երջանիկ, մտածված և չարամիտ։ Այն բանից հետո, երբ քանդակագործ Նիննան Սանտեսսոնը սովորեցրեց նրան կավով աշխատել, Հանսսոնը սկսեց պատրաստել նաև երեխաների փոքր կավե արձանիկներ։ Հանսսոնը չուներ իր սեփական երեխաները և նա չէր ամուսնանում՝ հավատալով, որ կինը պետք է ազատ լինի, որպեսզի կարողանա ստեղծագործական գործունեություն ծավալել։ Հանսսոնի համար ոգեշնչման աղբյուր էր նաև Աստվածաշունչը, քանի որ երեխա ժամանակ նա ստացել էր կրոնական կրթություն։ Նրա աստվածաշնչյան թեմաներով նկարները մոտ էին էքսպրեսիոնիզմին և նաիվ գեղանկարչությանը, միշտ չէ, որ հասկացվում էին քննադատների շրջանում, ովքեր դրանք համարելով չափազանց գռեհիկ[4]։

1980-ականներին Բերտա Հանսսոնի տեսողությունը սկսել է վատանալ, նա նկարել է ջրաներկով` օգտագործելով խոշորացույց, այդպիսով ստեղծելով մի քանի հարյուր գործեր։ Նա շատ ժամանակ է անցկացրել հայրենիքում` Համմերդալում, որտեղ նկարել է տարեց մարդկանց դիմանկարներ։ Կյանքի վերջին տարիներին նրա սիրելի սյուժեն թռչուններ էին, որոնց նա պատկերել է սև և սպիտակ գույնով, քանի որ այլևս չէր կարող տարբերակել գույները[4]։

Բերտա Հանսսոնը մահացել է 1994 թվականին, Ստոկհոլմում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Gunilla Carlstedt. «Berta Elisabet Hansson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Հանսսոն» հոդվածին։