Նինա Վինոգրադովա (ռուս.՝ Виноградова, Нина Николаевна, դեկտեմբերի 6, 1944(1944-12-06)), խորհրդային և ռուս նկարիչ, նկարիչ բեմադրող և ուսուցիչ, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիայի և մուլտիմեդիայի ֆակուլտետի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է։

Նինա Վինոգրադովա
Ծնվել էդեկտեմբերի 6, 1944(1944-12-06) (79 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1960-65 թվականներին Նինա Վինոգրադովան սովորել է Յարոսլավի գեղարվեստի ուսումնարանում։ 1966-1971 թվականներին սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոցը)։ 1971-1988 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ որպես հիմնականում տիկնիկային ֆիլմերի բեմադրող նկարիչ։ Այնուհետև աշխատել է «Christmas Films» (1993–96), «Անիմաֆիլմ» (1997), «Մարդ և ժամանակ» (1999–2000) ստուդիաներում, իսկ 2001 թվականից՝ «Անիմոս» կինոստուդիայում։ 1980-ական թվականների սկզբին ձևավորել է Սերգեյ Յուտկևիչի «Շվիահարն ու անծանոթուհին» ներկայացումը Մոսկվայի Բորիս Պոկրովսկու անվան կամերային օպերային թատրոնում, որպես նկարիչ աշխատել է Ալմա-Աթայում (տիկնիկային թատրոնում և «Ղազախֆիլմ» ստուդիայում), համագործակցել է Էկրան ստեղծագործական միության հետ։ Մ. Կուրչևսկու հետ համատեղ անիմացիոն մի շարք փառատոների դիզայներ-ձևավորող է։ Դրանցից են Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնը և «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը։ Նաև աշխատում է նկարչության, գրաֆիկայի, բատիկայի ոլորտներում, խմբակային և անհատական ցուցահանդեսների մասնակից է։ Համագործակցել է ռեժիսորներ Իդա Գարանինայի, Վադիմ Կուրչևսկու, Եկատերինա Միխայլովայի և այլոց հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1971 թվական՝ Հանձնեք ապակե տարաները
  • 1972 թվական՝ Երեսուներորդ դարում
  • 1973 թվական՝ Ո՞վ լինել
  • 1975 թվական՝ Մայակովսկին ծիծաղում է կամ Կլոպ-75
  • 1975 թվական՝ Խոտիկի արկածները
  • 1977 թվական՝ Կռունկի փետուրները
  • 1978 թվական՝ Թշվառ Լիզա
  • 1979 թվական՝ Պեր Գյունտ
  • 1979 թվական՝ Ընկերների քառյակ. նեղվածություն
  • 1980 թվական՝ Ընկերների քառյակ. փչացած եղանակ
  • 1980 թվական՝ Ընկերների քառյակ. մի առավոտ
  • 1981 թվական՝ Ընկերների քառյակ. երազ
  • 1981 թվական՝ Ցտեսություն, ձորակ
  • 1982 թվական՝ Առո՛ղջ եղիր
  • 1982 թվական՝ Գեղեցկուհի Միրջանը
  • 1983 թվական՝ Մամոնտիկի մասին
  • 1988 թվական՝ Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
  • 1994 թվական՝ Սևիլյան սափրիչը
  • 1997 թվական՝ Ամանորի նախօրեի գիշերը
  • 2000 թվական՝ Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում
  • 2002 թվական՝ Մարինա Ցվետաևա։ Կրքեր Մարինայի հանդեպ
  • 2003 թվական՝ Մոտակայքի հյուրանոցը
  • 2005 թվական՝ Արքան և դերձակը
  • 2005 թվական՝ Կապիտանի աղջիկը
  • 2006 թվական՝ Փոքրիկ Խավրոշեչկան

Նկարիչ խմբագրել

  • 1974 թվական՝ Դանիացի Վանյան
  • 1996 թվական՝ Աբրահամ

Վավերագրական կինո խմբագրել

Նինա Վինոգրադովան նկարահանվել է փաստավավերագրական սերիալներում։

  • 2004 թվական՝ «Սոյուզմուլտֆիլմ` հեքիաթներ և իրականություն»
  • 2005 թվական՝ «Տիկնիկները մարդկանց աշխարհում»

Պարգևներ խմբագրել

  • 2001` Անիմացիոն կինոյի ռուսական VI բաց փառատոն Տարուսում. Լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում մրցանակի են արժանացել Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում մուլտֆիլմի հեղինակները[1]
  • 2012` Անիմացիոն կինոյի բաց փառատոն Սուզդալում. կազմկոմիտեի մրցանակին են արժանացել բեմադրող նկարիչներ Մարինա Կուրչևսկայան և Նինա Վինոգրադովան[2]
  • 2012` ՌԴ Մշակույթի նախարարի երախտագիտություն` ռուսական անիմացիայի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[3]
  • 2014` ՌԴ նախագահի պատվոգիր` հայրենական մշակույթի զարգացման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[4][5]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 156-157. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • «Режиссеры и художники советского мультипликационного кино» - М., ВО «Союзинформкино», 1984.
  • «Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам» - М., ВТПО «Киноцентр», 1990.

Արտաքին հղումներ խմբագրել