«Թշվառ Լիզա», տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իդեա Գարանինան 1978 թվականին՝ Նիկոլայ Կարամզինի համանուն վիպակի հիման վրա[1]։

Թշվառ Լիզա
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԹշվառ Լիզան
ՌեժիսորԻդեա Գարանինա
ՍցենարիստԻդեա Գարանինա
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1112 վայրկյան
Թվական1978

Սյուժե խմբագրել

Սցենարը Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզա» վիպակի հիման վրա է։

Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ XVIII դարի վերջում։ Ֆիլմը պատմում է թշվառ աղջկա` Լիզայի և կայացած երիտասարդի սիրո մասին։ Նրանք սիրում են միմյանց, ամեն ինչ նրանց մոտ լավ էր, մինչև երիտասարդը թղթախաղով պարտվում է իր ամբողջ կարողությունը։ Պարտվելուց հետո նա ստիպված է լինում հաշվարկով ամուսնանալ հարուստ հարսնացուի հետ։ Լքված Լիզան չի կարողանում տանել բաժանումը և խեղդվում է այն զբոսայգու լճում, որտեղ նա իր նախկին սիրելիի հետ սիրում էր զբոսնել և երջանիկ էր։

Ֆիլմը նկարահանվել է բանաստեղծական ոճով, մնջախաղի ժանրով։ Այնտեղ չի օգտագործվում ոչ մի բառ։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Իդեա Գարանինա
Սցենարիստ Իդեա Գարանինա
Բեմադրող-նկարիչ Նինա Վինոգրադովա
Քանդակագործ Յուլիա Սեգալ
Անիմատորներ Լիդիա Մայատնիկովա, Նատալյա Դաբիժա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Նատալիա Տիմոֆեևա
Օպերատոր Ալեքսանդր Վիխանսկի
Կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկով
Հնչյունային ռեժիսոր Վիկտոր Բաբուշկին
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են Վ.Աբակումով, Պ.Գուսեվ, Մ.Կոլտունով, Ս.Էտլիս, Մ.Չեսնոկովա, Ն.Անդրեևա, Գ.Ֆիլիպպովա, Ս.Զնամենսկայա, Մ.Ստրելչուկ, Ե.Գավրիլկո, Ե.Դարկովիչ, Վ.Կիմայի ղեկավարությամբ
Օպերատորի օգնականը Ս.Սմիրնով
Մոնտաժոր Նադեժդա Տրեշևա
Տնօրեն Գ.Կովրով

Մրցանակներ խմբագրել

1979 թվականի համամիութենական կինոփառատոնում (Աշխաբադ), մուլտֆիլմեր անվանակարգում «Թշվառ Լիզա» մուլտֆիլմը ստացել է առաջին մրցանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.

Արտաքին հղումներ խմբագրել