Կռունկի փետուրները (մուլտֆիլմ)

Կռունկի փետուրները (ռուս.՝ Журавлиные перья), տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։ Ռեժիսոր Իդեա Գարանինան[1] նկարահանվել է մուլտֆիլմն ըստ ճապոնական ժողովրդական «Կռունկի երախտագիտությունը» հեքիաթի։

Կռունկի փետուրները
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էTsuru no Ongaeshi?
ՌեժիսորԻդեա Գարանինա
ՍցենարիստԻդեա Գարանինա
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1977

Սյուժե

խմբագրել

Երկնքում թռչող կռունկին դիպչում է որսորդի նետը, և կռունկն ընկնում է գետնին։ Ցախ հավաքող ծերուկը բարձրացնում է կռունկին, հանում է նրանից նետը և ազատ է արձակում։ Տուն վերադառնալով` ծերուկը պատմում է կատարվածի մասին կնոջը։ Լիալուսնի ժամանակ նրանց տուն է գալիս Օ-Ցուրու անունով մի աղջիկ` սպիտակ ծածկոցով փաթաթված։ Ծերունիները ընդունում են նրան որպես թանկագին հյուրի։ Օ-Ցուրուն սենյակ է մտնում ջուլհակի մեքենայով և իր հետևից փակում է դուռը։ Նա գեղեցիկ կտոր է գործում կռունկի պատկերով և հանձնում ծերունիներին։ Առևտրական Գոնտան կտորի համար վճարում է ոսկով։ Ծերունիները հյուրասիրություն են գնում, և երեկոյան Օ-Ցուրուն նրանց համար սիամիսենե է նվագում, երգում և պարում է լիալուսնի լույսի տակ։ Գոնտան նորից է հայտնվում և գրավելով ծերունիներին ոսկով` նորից է պահանջում կախարդական կտոր։ Ծերունիները հրաժարվում են, բայց վաճառականը պնդում է և նրանց ձեռքը ոսկի է խցկում։ Օ-Ցուրուն գնում է սենյակ և նորից սկսում է գործել։ Առևտրականը հետաքրքրությունից մտնում է սենյակ և աղջկա փոխարեն տեսնում է կռունկին, որն իր կրծքավանդակից պոկում է փետուրներ և կպցնում դրանք կտորի վրա։ Օտար հայացքներ զգալով` կռունկը հեռանում է։ Միայն սպիտակ փետուրն ընկնում է օջախի մեջ և վառվում։

Մրցանակներ

խմբագրել
  • 1978 - 11-րդ Համամիութենական կինոփառատոն (Երևան)-«Կռունկի փետուրները» մուլտֆիլմին շնորհվել է երրորդ մրցանակ[2]։

Քննադատների արձագանք

խմբագրել
  «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Ի. Գագարինան իր սցենարներով բեմադրել է տիկնիկային ֆիլմեր «Կռուկի փետուրները», «Խեղճ Լիզան», «Բալագան», որոնք առանձնանում են հարուստ հուզականությամբ, ոճավորման վարպետությամբ, տիկնիկային կերպարների մանրամասն մշակմամբ։
- ԿԻՆՈ Հանրագիտարանային բառարան, Մոսկվա, Սովետական հանրագիտարան, 1987, հոդված. Ի. Գագարինա
 

Վերաթողարկում

խմբագրել

2002 թվականին VHS և Video CD ձևաչափերով մուլտֆիլմը թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետներ» հավաքածուում, անգլերեն ենթագրերով։ Հավաքածուի մեջ նեռարված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Տարվա եղանակներ», «Պարուհին նավի վրա», «Թիթեռը», «Կղզին», «Աղվեսն ու Նապաստակը», «Ոզնին մշուշում», «Կռունկի փետուրները», «Շփում»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83, статья: Всесоюзный кинофестиваль
  3. Masters of Russian Animation Volume 2

Արտաքին հղումներ

խմբագրել