Նիկո Լորթքիփանիձե
Նիկո Լորթքիփանիձե (վրաց.՝ ნიკო ლორთქიფანიძე, սեպտեմբերի 17 (29), 1880, Չունեշ (Ծղալտուբո), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1944[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային շրջանի վրացի գրող։
Նիկո Լորթքիփանիձե վրաց.՝ ნიკო ლორთქიფანიძე | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17 (29), 1880 |
Ծննդավայր | Չունեշ (Ծղալտուբո), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 25, 1944[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, արձակագիր և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա |
Ժանրեր | վիպակ և արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Q28016123? և Q28016126? |
Ամուսին | Tamar Chkheidze? |
Նիկո Լորթքիփանիձե Վիքիդարանում | |
Niko Lortkipanidze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է տոհմիկ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստանալուց հետո սովորել է Քութայիսի դասական գիմնազիայում, որից հետո ավարտել է Վլադիկավկազի գիմնազիան[2] Սովորել է Խարկովի համալսարանում, այնուհետև՝ Ավստրիայում, Գերմանիայում։ 1907 թվականին ավարտել է Լեոբենի (Ավստրիա) լեռնային ակադեմիան և վերադարձել հայրենիք։ 1907-1912 թվականներին Քութայիսիի գիմնազիայում դասավանդել է գերմաներեն, 1923 թվականից մինչև կյանքի վերջը մանկավարժական գործունեությունը շարունակել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես օտար լեզուների ամբիոնի վարիչ[2]։ 1921-1924 թվականներին եղել է Վրաստանի արվեստի աշխատողների միության նախագահը։
«Վրաստանը վաճառվում է» (1910), «Ահեղ տիրակալ» (1912), «Ասպետներ» (1912) պատմվածքներում և «Խառնակ ժամանակներ» (1914-1919) վիպակում Նիկոն խարազանել է բուրժուազիայի և ավատական արիստոկրատիայի բարքերը։ «Քանդված բներ» (1916) նովելների շարքը պատկերում է այլասերվող ազնվականության կյանքը։ «Արահետներից՝ ռելսերի վրա» (1928) պատմահեղափոխական վիպակն ազատության համար վրաց. ժողովրդի պայքարն է։ Հայրենական պատերազմում սովետական մարդկանց հերոսության մասին են «Չնվաճվածները» (1943) և «Նախկին գերու վերադարձը» (1944) վիպակները։
Նիկո Լորթքիփանիձեն հայերեն
խմբագրելՄամուլ
խմբագրել- Հոգեհանգիստ։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 353-355։ Վրացերենից թարգմ.՝ Հրաչյա Բայրամյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Лордкипанидзе Нико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 353։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Լորթքիփանիձե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Լորթքիփանիձե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 668)։ |