Նիկոլյա Բեռնար Լեպիսիե
Նիկոլյա Բեռնար Լեպիսիե, 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ (հունիսի 16, 1735[1][2][3][…], Փարիզ - սեպտեմբերի 15, 1784, Փարիզ), այն ժամանակվա երկու հայտնի քանդակագործների՝ Ֆրանսուա-Բեռնար Լեպիսիեի և Ռենե-Էլիսաբեթ Մարլիի որդին․ գեղարվեստական և մշակութային միջավայրին ծանոթացել է ծնողների շնորհիվ։
Նիկոլյա Բեռնար Լեպիսիե ֆր.՝ Nicolas-Bernard Lépicié | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1735[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1784 (49 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Boy with a Drawing Book? |
Ուսուցիչ | Շարլ Անդրե վան Լոո |
Աշակերտներ | Jean-Frédéric Schall?, Կառլ Վերնե, Անրի-Պիեռ Դանլու, Nicolas-Antoine Taunay?, Jean-Joseph Taillasson? և Ժան Բատիստ Ռենո |
Պարգևներ | |
![]() |
ԿյանքԽմբագրել
Նիկոլյա Բերնարն ուսանել է դարի հեղինակավոր նկարիչների մոտ, այդ թվում`Շառլ Անդրե Վան Լոոն։ 1769-ին ընդունվել է Փարիզի գեղանկարչության և քանդակի թագավորական ակադեմիա։ Երեք տարի անց՝ 1772 թվականին, նա դարձել է պրոֆեսորի օգնական, իսկ 1777 թվականին՝ պրոֆեսոր։ Այնպիսի հանրահայտ նկարիչներ, ինչպիսիք են՝ Կառլ Վերնեն, Ժան-Ֆրեդերիկ Շալը, Ժան-Անտուան-Թեոդոր Ժիրուստը, Ժան-Ժոզեֆ Թայըսոն, Անրի-Պիեռ Դանլուն, Ժան-Բատիստ Ռենյոն և Նիկոլյա-Անտուան Թաունին կատարելագործել են իրենց տաղանդը Լեպիսիեյի ղեկավարության ներքո։
ԱշխատանքԽմբագրել
Լեպրիսիեի աշխատանքներն ակնհայտորեն ազդեցություն են կրել նրա հոր ընկերոջից՝ տաղանդավոր Շարդենից, որի գործերը ոգեշնչման աղբյուր են հանդիսացել արվեստագետի հետագա շրջանի նկարների համար։ Լեպիսիեի նկարների հավաքածուն և՛ մեծ է, և՛ բազմազան․ այնտեղ ընդգրկված են դիմանկարներ, պատմական տեսարաններով և առօրյա կյանքը պատկերող նկարներ։ Իր նկարներում Նիկոլյա Բեռնար Լեպիսիեն նախապատվությունը տվել է Կառլ Վերնեի օրինակին, որը մահացել է Լեպիսիեի հետ նույն տարում՝ 1784 թվականին։
Լեպրիսիեն իր հանրահայտության գագաթնակետին հասել է 18-րդ դարում, երբ նրա աշխատանքները համեմատվում էին Շարդենի և Գրյոզի գործերի հետ։
ՊատկերասրահԽմբագրել
Portrait de la famille Leroy (1766), Մոսկվա, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան
Adonis changé en Anémone (մոտ. 1768), Վերսալի պալատ
Narcisse (1771), Սեն Կանտեն, Անտուան-Լեկույերի թանգարան
L'Intérieur d'une douane (1775), Մադրիդ, Տիսեն-Բորնեմեսի թանգարան
Le Jeune Dessinateur, Փարիզ, Լուվր, 2008 թվականին ցուցադրվել է Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Nicolas Bernard Lépicié (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Արտաքին հղումներԽմբագրել
- Site officiel du musée du Louvre
- Nicolas Bernard Lépicié Archived 2007-09-29 at the Wayback Machine.
- Philippe-Gaston Dreyfus, "Une dernière volonté de Nicolas-Bernard Lépicié" Bulletin de la Société de l'histoire de l'art français, 1er fascicule, Nogent-le-Rotrou, Daupeley-Gouverneur, 1910
Նիկոլյա Բեռնար Լեպիսիե Վիքիպահեստում |