Ժան Գրյոզ

ֆրանսիացի նկարիչ

Գրյոզ Ժան Բատիստ (ֆր.՝ Jean-Baptiste Greuze, օգոստոսի 21, 1725(1725-08-21)[1][2][3][…], Տուռնյու, Ֆրանսիա - մարտի 21, 1805(1805-03-21)[4][5][6][…], Փարիզ), ֆրանսիացի գեղանկարիչ։

Ժան Գրյոզ
ֆր.՝ Jean-Baptiste Greuze
Jean-Baptiste Greuze - Self-Portrait.jpg
Ծնվել էօգոստոսի 21, 1725(1725-08-21)[1][2][3][…]
ԾննդավայրՏուռնյու, Ֆրանսիա
Վախճանվել էմարտի 21, 1805(1805-03-21)[4][5][6][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[7]
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներL'Accordée de Village?, Հայրական անեծք, Ջարդված կուժը և Broken Eggs
ՄեկենասներCharles-Nicolas Duclos du Fresnoy?
ՈւսուցիչՇարլ Գրանդոն և Շառլ-Ժոզեֆ Նատուար
ԱշակերտներGeneviève Brossard de Beaulieu?, Jeanne-Philiberte Ledoux?, Կոնստանցիա Մայեր, Pierre-Alexandre Wille? և Mikhail Ivanovich Belsky?
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ԶավակներԱննա-Ժենևև Գրյոզ[8]
Commons-logo.svg Jean-Baptiste Greuze Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Լիոնում, ապա՝ Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում։ Նրա առաջին աշխատանքը «Ընտանիքի հայրը, ով Աստվածաշունչ է բացատրում իր երեխաներին» նկարն է։ 1769 թվականին դառնալով ակադեմիկոս՝ որոշում է իրեն նվիրել պատմական գեղանկարչությանը՝ այդ նպատակով գնալով Հռոմ։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Գրյոզը մեկուսացած է ապրում և չի միջամտում քաղաքականության հարցերին։ Իր կյանքի վերջում ուներ բավական մեծ կարողություն, սակայն այն կորցրել է ռիսկային նախաձեռնությունների ժամանակ։ Մահացել է աղքատության մեջ՝ մոռացված լինելով իր ժամանակակիցների կողմից։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գրյոզի ժանրային պատկերները («Գյուղական նշանադրություն», 1761 թ., Լուվր, Փարիզ, «Անդամալույծը կամ Լավ դաստիարակության պտուղները», 1763 թ., էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ) փառաբանել են Երրորդ դասի առաքինությունները։ Բնորդի իդեալականացումը Գրյոզի կերպարներին հաղորդել է քաղցրմեղցրություն (կանացի և մանկական դեմքեր)։ Առավել ռեալիստական են դիմանկարները («Փորագրիչ Ի․ Գ․ Վիլլը», 1763 թ., Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Հայաստանի ազգային պատկերասրահում են Գրյոզի «Երիտասարդ աղջկա դիմանկար»,«Աղջկա գլխանկար», «Բնորդ», «Երիտասարդ կնոջ պրոֆիլ» գործերը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Маклин А. Грёз. - М., 1909.
  • Грёз Ж.-Б. Рисунки из собрания Эрмитажа. Каталог выставки. - Л., 1977.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 231