Անրի-Պիեռ Դանլու

ֆրանսիացի նկարիչ

Անրի-Պիեռ Դանլու (փետրվարի 24, 1753(1753-02-24)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 3, 1809(1809-01-03)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և գծագրիչ։

Անրի-Պիեռ Դանլու
ֆր.՝ Henri-Pierre Danloux
Ծնվել էփետրվարի 24, 1753(1753-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 3, 1809(1809-01-03)[1][2][3][…] (55 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, փորագրիչ և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[5]
ՈւսուցիչՆիկոլյա Բեռնար Լեպիսիե
 Henri-Pierre Danloux Վիքիպահեստում
Բարոն դե Բեսենվալն իր աշխատասենյակում, հեղինակ՝ Անրի-Պիեռ Դանլու, 1791, Լոնդոնի ազգային պատկերասրահ

Ծնվել է Փարիզում։ Դաստիարակվելով իր ճարտարապետ հորեղբոր կողմից՝ Դանլուն աշակերտել է Լեպիսիեին, հետագայում նաև Ժոզեֆ Մարի Վիենին, որի հետևից 1775 թվականին մեկնել է Հռոմ։ 1783 թվականին վերադարձել է Լիոն և Փարիզ, որտեղ նրան հովանավորել է բարոն Մեգրե դե Սերիլի Դ'Էնտիգնին, որը նրա համար ապահովել է մի շարք կարևոր դիմանկարների պատվերներ՝ բացառապես արիստոկրատիայի համար։ 1792 թվականին արտագաղթել է Լոնդոն՝ փախչելով Ֆրանսիական հեղափոխությունից և դրա հնարավոր հետևանքներից։

Անգլիայում գտնվելիս սպաների և բարձրաշխարհիկ դասի դիմանկարների պատվերներ է ընդունել։ Մեկ այդպիսի ընտանիք՝ Օքսֆորդշիրի Լամբերտները, 1800 թվականին վարձել են վարպետին հոր, մոր և որդու դիմանկարների համար։ Դանլուն 1801 թվականին վերադարձել է Փարիզ և վերսկսել իր կարիերան[6]։

Դանլուն ազդեցություն է կրել հանրահայտ անգլիացի դիմանկարիչներ Թոմաս Լոուրենսից (1769–1830), Ջոն Հոպներից (1758–1810) և Ջորջ Ռոմնիից (1734–1802)։ 1793 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում։ Վախճանվել է Փարիզում 1809 թվականին։

Տես նաև խմբագրել

  • Քահանան չմուշկների վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henri Pierre Danloux (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Henri Pierre DanlouxOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. RKDartists (նիդերլ.)
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «nationalgallery.org.uk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.

Pawsey & Payne, Fine Art Dealers։ Valuations and Restoration, 1 Bury Street, St. James's, London S.W. Letter of Valuation dated April 12, 1973 (The portrait of the son, Sir Henry John Lambert Bt., "...is illustrated and recorded in Baron Roget's book on Danloux and family records refer to the sittings.")

  • Olivier Meslay,« Henry-Pierre Danloux (1753-1809), sa carrière avant l’exil en Angleterre », Bulletin de la Société d’Histoire de l’Art Français, Paris, 2007 (année 2006), p. 209-244.
  • Olivier Meslay, « L’enrichissement d’un fonds ancien de la collection Jacques Doucet : les archives Portalis et Danloux », Les Nouvelles de l’INHA, Décembre 2009, p. 18-21.
  • Olivier Meslay, "La famille d’Etigny et le peintre Henri-Pierre Danloux", Bulletin de la Société archéologique du Gers, 2004/4, p. 459-465.
  • Olivier Meslay “Le Sublime social ou la Pitié mise en pièce” in Mehdi Korchane, Figure de l’exil de Bléisaire à Marcus Sextus, Musée de la Révolution Française, 2016, p. 80 à 91.
  • Olivier Meslay “Beauté d’un ordre renversé : Danloux et l’image de l’émigration” in Mehdi Korchane, Figure de l’exil de Bléisaire à Marcus Sextus, Musée de la Révolution Française, 2016, p. 80 à 91.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի-Պիեռ Դանլու» հոդվածին։