Նիկոլա Յոկիչ (սերբ.՝ Nikola Jokić, կյուրեղագիր՝ Никола Јокић, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), փետրվարի 19, 1995(1995-02-19)[1], Սոմբոր, Վոյեվոդինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։

Նիկոլա Յոկիչ
Nikola Jokić

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս
Դիրքը Կենտրոնական (բասկետբոլ)
Համար № 15
Ի ծնե տրված անունը Նիկոլա Յոկիչ
Nikola Jokić
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Սոմբոր, Սերբիա և Չեռնոգորիա
Ազգություն Սերբիա Սերբ
Հասակ 2,11 մ
Քաշ 121 կգ
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 2 / ընտր.` 41-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Սերբիա Մեգա Բասկետ (2012–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս (2014-այժմ)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2023)
  • NBA գերեզրափակչի MVP (2023)
  • 2× NBA ամենաարժեքավոր բասկետբոլիստ (2021, 2022)
  • NBA աստղ (2019–2022)
  • 2× All-NBA առաջին թիմ (2019, 2021)
  • All-NBA երկրորդ թիմ (2020)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2016)
  • 2× Սերբիայի տարվա բասկետբոլիստ (2018, 2021)
  • ABA լիգայի MVP (2015)
  • ABA լիգայի հեռանկարային մարզիկ (2015)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Սերբիա Սերբիա
Օլիմպիական խաղեր
Արծաթ Ռիո դե Ժանեյրո 2016 Ազգային հավաքական
ՖԻԲԱ Մ-19 առաջնություն
Արծաթ Չեխիա 2013 Ազգային հավաքական

Ծնվել է Սերբիայի Սոմբոր քաղաքում[2]։ Մասնագիտական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ ելույթներ ունենալով Բասկետբոլի ադրիատիկ լիգայի «Մեգա Բասկետ» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 41-րդ համարի ներքո՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։

Մարզական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է NBA-ի տիտղոսը (2023)` արժանանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասեկտբոլիստի (MVP) կոչմանը, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել է NBA-ի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) կոչմանը[3][4], չորս անգամ ճանաչվել NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։ Ընդգրկված է կարիերայի ընթացքում ամենաշատ թրիփլ դաբլ գրանցած (կանոնավոր առաջնությունում և փլեյ-օֆում) մարզիկների տասնյակում[5]։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Nikola_Jokić
  2. «Յոկիչը նշանակալի նվիրատվություն է կատարել իր հայրենի քաղաքի հիվանդանոցներից մեկին». Armsport.am. 2020 թ․ ապրիլի 25. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  3. «Denver Nuggets' Nikola Jokić named NBA's Most Valuable Player». Denver Nuggets (անգլերեն).
  4. McDaniel, Mike. «Winner of NBA's MVP Award Leaks, Per Report». Sports Illustrated (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  5. Redford, Patrick. «Well That Was A Spectacular, Historic Game From Nikola Jokic». Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Յոկիչ» հոդվածին։