Նիկոլա Լուի Լակայլ
Նիկոլա Լուի Լակայլ (ֆր.՝ Nicolas-Louis De la Caille, մարտի 15, 1713[1][2][3], Ռումինի - մարտի 21, 1762[4][1][5][…], Փարիզ[6]), ֆրանսիացի վանահայր, աստղագետ:
Նիկոլա Լուի Լակայլ ֆր.՝ Nicolas-Louis de Lacaille | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1713[1][2][3] |
Ծննդավայր | Ռումինի |
Մահացել է | մարտի 21, 1762[4][1][5][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Collège de Lisieux? և Նավառայի քոլեջ |
Մասնագիտություն | աստղագետ և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Փարիզյան աստղադիտարան[7] և Փարիզի միջնադարյան համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ սարկավագ |
Պարգևներ և մրցանակներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Academy of Sciences of the Institute of Bologna? և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա |
Nicolas Louis de Lacaille Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում: Փարիզի Քոլեջ Դե Լիզում (ֆր.՝ Collège de Lisieux) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավառայի քոլեջում՝ աստվածաբանություն: Ստացել է վանահոր պատվավոր կոչում: Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն: Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան 1736 թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում: 1739 թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեսոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ): Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր մաթեմատիկա, աստղագիտություն և մեխանիկա առարկաներից:
1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ: 1750 - 1754 թվականներին Լակայլն անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել զենիթի աղեղը հարավային Աֆրիկայից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին: Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին: Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ: 1751-1752 թվականների ընթացքում կատարել է Լուսնի, Մարս, Վեներա մոլորակների բազմաթիվ հետազոտություններ: Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակցին: Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների:
1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում Նանտ և Բայոնոյ քաղաքների միջև: 1739-1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի հասարակածային շառավիղը մեծ է բևեռայինից: Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում: Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և Համբարձման կղզիների ճիշտ աշխարհագրական դիրքը: Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները: Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800-ական թվականների խավարումների աղյուսակը: Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր:
Փարիզ վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությունը խնայելու: Լակայլը մահացել է 1762 թվականի մարտի 21-ին, Փարիզում: Նա եղել է Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, 1755 թվականի դեկտեմբերի 13-ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:
Լակայլի համաստեղություններԽմբագրել
Ժառանգություն և ուսանողներԽմբագրել
Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը: Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» (1757) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» (1763) աշխատությունները:
Ավելի քան 100 տարի անց անգլիացիներն առանձնացրեցին և հրատարակեցին Լակայլի աստղերի ցուցակը «A Catalogue of 9766 stars in the southern hemisphere» (Լոնդոն, 1847) վերնագրով: Լակայլի կենսագրությունը գրվել է Ֆուշիի, Լալանդի և Արագոյի կողմից:
ՀիշատակԽմբագրել
1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լակայլի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկը:
ԳրականությունԽմբագրել
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գիտությունների առաջխաղացման Հարավային Աֆրիկայի ասոցիացիա — 1902.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119174596 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ LIBRIS — 2012.