Փարիզի աստղադիտարան
Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա։ Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր։ Հիմնվել է 1667 թ. Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը։
Փարիզի աստղադիտարան Observatoire de Paris | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | grand établissement? և աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Large equatorial coudé of Paris? և Arago telescope? |
Նախագահ | Giovanni Domenico Cassini?[1], Jacques Cassini?[1], César-François Cassini de Thury?[1], Jean-Dominique, comte de Cassini?[1], Fabienne Casoli?[2], Claude Catala?, Daniel Egret? և Michel Combes? |
Աստղադիտարանի կոդ | 007 |
Երկիր | ![]() |
Վայր | Մոնպառնաս[4] |
Հիմնադրվել է՝ | 1667[5] |
Couperin Consortium?[6] և Վերափոխվել[7] | |
Կայք | observatoiredeparis.psl.eu(ֆր.) |
![]() |
Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը՝ 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր)։ Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թ.։
Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ։
Հայտնի աշխատակիցները Խմբագրել
Տնօրենները Խմբագրել
Աստղադիտարանի պաշտոնական ղեկավարի պաշտոնը, «աստղադիտարանի կառավարող տնօրեն», ներդրվել է Լյուդովիկոս XV թագավորի հրամանով (Թագավորական հրաման 1771 թ. նոյեմբերի 12-ի[8]), և փաստորեն պաշտոնապես առաջին մարդը, որ ստանձնել է այս պաշտոնը եղել է Ցեզար Ֆրանսուա Կասինին, այս հայտնի աստղագետների տոհմի երրորդ ներկայացուցիչը։ Նրանից առաջ փաստացի տնօրեններ են եղել նրա հայրն ու պապը, այդ պատճառով ցանկը սկսվում է նրանցից։
- Ջովանի Կասինի (1671 - 1712)
- Ժակ Կասինի (1712 - 1756)
- Ցեզար Ֆրանսուա Կասինի (1756 - 1784)
- Ժան Դոմենիկ Կասինի (1784 - 1793)
- Ջոն Պեմի Վիլնյով, տնօրենի պաշտոնակատար (սեպտեմբեր 1793 - 1794)
- Նիկոլա-Անտուան Նուե, տնօրենի պաշտոնակատար (մոտ 1794 - 1795)
- Ժոզեֆ Ժերոմ Լալանդ (1795 - 1800)
- Պյեր Մեշեն (1800 - 1804)
- Ժան Բատիստ Ժոզեֆ Դալամբր (1804 - 1822)
- Ալեքսիս Բուվար (1822 - 1843)
- Ֆրանսուա Արագո (1843 - 1853)
- Ուրբեն Լե Վերյե (1854 - 1870)
- Շարլ Էժեն Դելոնե (1870 - 1872)
- Ուրբեն Լե Վերյե (1873 - 1877)
- Ամադեյ Մուշե (1878 - 1892)
- Ֆելիկս Տիսերան (1892 - 1896)
- Մորիս Լևի (1896 - 1907)
- Բենիամին Բայո (1908 - 1926)
- Անրի Դելանդր (1926 - 1929)
- Էռնեստ Էկլանգոն (1929 - 1944)
- Անդրե Դանժոն (1945 - 1963)
- Ժան Ֆրանսուա Դենիս (1963 - 1967)
- Ժան Դելյե (1967 - 1971)
- Ռայմոն Միշար (1971 - 1976)
- Ժակ Բոլտ (1976 - 1981)
- Պյեր Շարվեն (1981 - 1991)
- ՄԻշել Կոմբ (1991 - 1999)
- Պյեր Կուտյուրյե (1999 - 2003)
- Դանիել Էգրե (2003 - 2011)
- Կլոդ Կատալա (2011 -)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ https://www.femmesetsciences.fr/actualites/fabienne-casoli-membre-de-femmes-sciences-elue-presidente-de-lobservatoire-de-paris-psl/
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 4,0 4,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ History and Heritage
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ Archives nationales, O1 117, fol. 991—993. Voir également Charles Wolf, Histoire de l’Observatoire de Paris de sa fondation à 1793, Paris : Gauthier-Villars, 1902, p. 194 et suiv.
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փարիզյան աստղադիտարան կատեգորիայում։ |