Բացել գլխավոր ցանկը

Սեղանաձև լեռ (Table Mountain նամա լեզվով՝ Huri ‡oaxa, ծովից վեր հառնող լեռ, աֆրիկաանս՝ Tafelberg, անգլ.՝ Table Mountain), տափակ գագաթով լեռ, որտեղից գեղատեսիլ համայնապատկեր է բացվում դեպի հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաք: Քաղաքի տեսարժանություններից մեկն է, ուր հասնելու համար շատ զբոսաշրջիկներ օգտվում են այնտեղ բարձրացող ճոպանուղուց, ոմանք էլ նախընտրում են քայլելով հասնել գագաթ[1]: Լեռն ընդգրկված է Սեղանաձև լեռան ազգային պարկի կազմում: Այստեղ կա բազմազան կենդանական և բուսական աշխարհ, որի մեծ մասն էնդեմիկ է[2]:

Սեղանաձև լեռ
Table Mountain DanieVDM.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
Վարչատարածքային միավորՔեյփթաուն
Բարձրությունը ծովի մակարդակից1087 մետր
Հարաբերական
բարձրություն
1055 մետր
Պահպանման տարածքՍեղանաձև լեռան ազգային պարկ
ՆյութԱվազաքար
Կոորդինատներ: 33°57′26.33000010039″ հվ. լ. 18°24′11.190000098806″ ավ. ե. / 33.9573138889167723° հս․. լ. 18.40310833336078034° ավ. ե. / 33.9573138889167723; 18.40310833336078034

Բովանդակություն

ԱռանձնահատկություններԽմբագրել

 
Քեյփթաունի վրա նստած ցածր ամպից Սեղանաձև լեռը երևում է Լայնս Հեդ գագաթից
Քեյփթաունն ամպերի տակ

Սեղանաձև լեռան գլխավոր առանձնահատկությունն 3 կմ տպավորիչ ժայռերով եզրավորված հարթավայրն է: Արևելյան կողալանջին Դևիլս Փիք և արևմտյան կողալանջին Լայնս Հեդ գագաթներով բարձրավանդակը ձևավորում է Քեյփթաունի հետնաֆոնը: Լեռնագագաթների այս ընդարձակ կորագիծը Սիգնալ Հիլի հետ միասին ձևավորում է Սիթի Բաուլը և Սեղանաձև ծովախորշի նավահանգստի բնական ամֆիթատրոնը: Սեղանաձև լեռան ամենաբարձր կետը գտնվում է արևելյան ծայրեզրին և նշվում է 1865 թվականին սըր Թոմաս Մաքլերի կողմից եռանկյունաչափական ուսումնասիրության համար կառուցված Մաքլերի խութանշան քարակույտով: Այն գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1086 մետր բարձրության վրա և մոտ 19 մետրով ավելի բարձր է, քան արևմտյան սարահարթի ճոպանուղու կայանը:

Հիմնական սարահարթի ժայռերը բաժանված են Platteklip կիրճով («Հարթ քարե կիրճ»), որը դեպի գագաթ ապահովում է հեշտ և ուղղակի վերելք, և այն ուղեգիծն է, որով անցել է Անտոնիո դե Սալդանյան 1503 թվականին[3]:

Լեռան հարթ գագաթը հաճախ ծածկված է լեռնագրական ամպերով, որոնք ձևավորվում են, երբ հարավարևելյան քամին ջերմային օդով ուղղվում է լեռան լանջեր, որտեղ թանձր խոնավությունը ձևավորում է «սեղանաձև սփռոցը» կամ ամպը: Ըստ լեգենդի՝ այս երևույթը ծխելու մրցակցություն է Դևիլս Փիք գագաթի և տեղացի ծովահենների միջև, որը կոչվում է Van Hunks[4]: Երևացող «սեղանաձև սփռոցը» խորհրդանշում է մրցակցությունը:

Սեղանաձև լեռը գտնվում է ավազաքարե (աշխարհագրական ձևավորում) լեռնաշղթայի հյուսիսային եզրին, որը կազմում է Կապի թերակղզու ողնաշարը, որը 50 կմ վերջնասահմանով հասնում է հարավ դեպի Բարեհուսո հրվանդան և Քեյփ Փոյնթ: Սեղանաձև լեռան հարավային մասում հարավային «սարահարթն» է, որը մի փոքր ավելի ցածր բարձրության վրա է, քան Սեղանաձև լեռան հարթավայրը (մոտ 1000 մ), որը կոչվում է "Բեք Թեյբլ" և Կոնստանցիա Նեք-Հութ Բեյ հովտով ձգվում է մոտավորապես 6 կմ: Բեք Թեյբլի ատլանտյան կողմը հայտնի է որպես Տասներկու առաքյալներ և ձգվում է Քլուֆ Նեքից (Սեղանաձև լեռան և Լայնս Հեդի միջև ընկած հատված): Թերակղզու լեռնային շղթայի արևելյան հատվածը տարածվում է Դևիլս Փիքից դեպի Սեղանաձև լեռան արևելյան կողմ և Նեք Թեյբլից դեպի Կոնստանցիա Նեք, ինչպես արևմտյան կողմում: Այն ավելի հայտնի է ստորին լեռնաշղթաների պահպանման տարածքների անուններով՝ Groote Schuur Estate, Newlands Forest, Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի, Cecilia Park և Constantia Nek:

Սեղանաձև լեռան համայնապատկեր: Ձախից աջ տեսանելի են Լայնս Հեդը, Սիգնալ Հիլը, Ռոբբենայլենդը, Քեյփթաունի կենտրոնը, Թեյբլ ծովախորշը, Դևիլս Փիքը:


Քեյփ Ֆլաթսից երևում է Դևիլս Փիքը, Սեղանաձև լեռը և Բեք Թեյբլը: Այս դիրքից Սեղանաձև լեռն արևելքից երևում է «կողքից»: Այս դիրքից լեռը ողջունում է Քեյփթաուն ժամանողներին (մասնավորապես N2 ճանապարհով):

ՊատմությունԽմբագրել

 
Սեղանաձև լեռը Կապիտակ Կուկի HMS նավից, Ուիլյամ Հոջես (1772)
 
De Villiers ջրամբարը ձախ կողմում, երբ Bridle Path-ը հասնում է Բեք Թեյբլին

Մոտ 2000 տարի առաջ հոտենտոտները հյուսիսից գաղթել են դեպի Կապի թերակղզի, իրենց հետ բերելով անասնահոտերը: Հոտենտոտները համարվում էին գերակշռող տեղական ցեղ, երբ եվրոպացիներն առաջինը նավարկեցին Թեյբլ ծովախորշ:

Անտոնիո դե Սալդանյան առաջին եվրոպացին էր, որ ոտք դրեց Թեյբլ ծովախորշ: 1503 թվականին նա բարձրացավ լեռը և այն անվանեց Taboa do Cabo (Քեյթի սեղան, իր հայրենի պորտուգալերենով): Պորտուգալացու ժայռի վրա փորագրված մեծ խաչի հետագիծը դեռևս տեսանելի է Լայնս Հեդ գագաթին:

1796 թվականին, երբ բրիտանացիները գրավեցին Քեյփը, գեներալ-մայոր Ջեյմս հենրի Քրեյգը պատվիրեց Սեղանաձև լեռան վրա կառուցել երեք բլոկհաուզ՝ Թագավորի, Յորքի դուքսի (հետագայում վերանվանվեց թագուհու բլոկհաուզ) և Ուելսի արքայազնի: Դրանցից երկուսն այսօր ավերակ են, բայց Թագավորի բլոկհաուզը դեռևս լավ վիճակում է[5][6][7] և այնտեղ հեշտությամբ կարելի է հասնել Ռոդսի հուշահամալիրից:

1896-1907 թվականներին Քեյփթաուն քաղաքի ջրի կարիքներն ապահովելու համար Բեք Թեյբլում բացվել են հինգ ամբարտակներ` Վուդհեդ, Հելի-Հաչինսոն, Դե Վիլիերս, Ալեքսանդրիա և Վիկտորյա ջրամբարները: Քեմփս բեյից Kasteelspoort կիրճով իջնող ճոպանուղին օգտագործվել է տեղափոխելու նյութերն ու աշխատուժը: Լեռան գագաթին գտնվող Հելի-Հաչինսոն ամբարտակի մոտ տեղակայված Ջրմուղ թանգարանում պահվում է այս շրջանից լավ պահպանված շոգեքարշ լոկոմոտիվը: Այն օգտագործվել է լեռան հարթ գագաթին պատնեշի համար նյութեր տեղափոխելու համար:

1930-ական թվականների կեսերին սկսեցին Կապի թերակղզում ազգային պարկի շուրջ համաձայնությունները: 1986 թվականի Մեծ հրդեհից հետո Cape Times սկսեց «փրկենք լեռը» քարոզարշավը, և 1989 թվականին ստեղծվեց Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրը (CPPNE): Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի կառավարումը դեռևս թույլ էր և 1991 թվականի մեկ այլ մեծ հրդեհից հետո գլխավոր դատախազ Ֆրանկ Քանը նշանակվել է կառավարելու Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրը: 1995 թվականին պրոֆեսոր Բրայան Հանթլին խորհուրդ տվեց, որ SANParks-ը ապահովի Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրի կառավարումը և 1998 թվականի ապրիլին ստորագրվեց համաձայնագրի SANParks-ին 39500 ակր փոխանցելու մասին: 1998 թվականի մայիսի 29-ին նախագահ Նելսոն Մանդելան հայտնեց Կապի թերակղզու ազգային պարկի մասին: Այգին հետագայում վերանվանվել է Սեղանաձև լեռան ազգային պարկ[8]:

Հրդեհները տարածված են լեռան վրա: Մեծ հրդեհներ են առաջացել 2006 թվականի հունվարին, երբ այրվել է մեծ քանակությամբ բուսականություն և մահացել է մեկ զբոսաշրջիկ[9] և 2005 թվականին:

2011 թվականի նոյեմբերին Սեղանաձև լեռն անվանվել է Բնության նոր 7 հրաշալիքներից մեկը[10]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Table Mountain in Cape Town»։ www.vibescout.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-06 
  2. «15 Things You Didn’t Know About Table Mountain»։ 2017 
  3. «Table Mountain»։ BootsnAll Travel։ December 2002։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-02-ին։ Վերցված է 2006-12-21 
  4. «Cape Town Info»։ Վերցված է 2009-03-27 
  5. «The First British Occupation (1795–1803)»։ The Fortress Study Group։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-11-ին։ Վերցված է 2009-02-01 
  6. «Kings Block House»։ Cape of Good Hope Living Heritage։ Արխիվացված օրիգինալից-ից 18 November 2008-ին։ Վերցված է 2009-02-01 
  7. «THE BATTLE OF BLAAUWBERG - 200 YEARS AGO»։ Military History Journal (The South African Military History Society) 13 (4)։ Վերցված է 2016-06-03 
  8. Pooley Simon (2014)։ Burning Table Mountain: an environmental history of the Cape Peninsula։ London / Cape Town: Palgrave / UCT Press։ էջեր 135–161։ ISBN 978-1-349-49059-2 
  9. Pooley Simon (6 March 2015)։ «Independent Online»։ Վերցված է 10 January 2017 – via Google 
  10. «The Provisional New 7 Wonders of Nature»։ new7wonders.com։ Վերցված է 2011-11-11 

Արտաքին հղումներԽմբագրել